Միջազգային11:23, 20 Ապրիլ 2017
Նոր լարվածություն Գերմանիայի և Թուրքիայի միջև

Թուրքիայի և Գերմանիայի միջև ծագած քաղաքական լարվածությունը իր ազդեցությունն է ունեցել նաև առևտրատնտեսական հարաբերությունների վրա: Թուրքական «Ekonomi.haber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ կողմերի միջև նոր խնդիր է ծագել ռազմարդյունաբերության ոլորտում:
Արդեն երկար ժամանակ է՝ Գերմանիայի խորհրդարանը թույլտվություն չի տրամադրում գերմանական խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությանը՝ «Rheinmetall»-ին, որը մտադիր է Թուրքիայում տանկ արտադրող գործարան հիմնել:
Ենթադրվում է, որ խորհրդարանական հանձնաժողովոը առաջիկայում ևս կմերժի այդ նախաձեռնությունը: Պատճառն այն է, որ գերամանցի պաշտոնյաները մտավախություն ունեն, թե գերմանական տեխնոլոգիաներով հագեցած ռազմամթերքը կարող է օգտագործվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ մարտական գործողությունների ժամանակ:
«Rheinmetall»-ի նախագծի հետ կապված վերջնական որոշումը Գերմանիայի կառավարությունը կհրապարակի ապրիլի 26-ին:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակը նշել է, որ Թուրքիայում գործարան հիմնելու համար գերմանական ընկերությունը որևէ թույլտվության կարիք չունի: Սակայն տեխնոլոգիաների տեղափոխման համար անհրաժեշտ է կառավարության հատուկ թույլտվությունը:
Նշենք նաև, որ գերմանական «Rheinmetall» և «Kraus Maffei» ընկերությունները այս պահին հանդիսանում են Թուրքիայի զինված ուժերի արսենալում գտնվող «Leopard 2» տանկի արտադրողները:
2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիան Գերմանիայից զենք ու զինամթերք գնելու 11 հայտ է ներկայացրել, սակայն Գերմանիայի կառավարությունը մերժել է բոլոր այդ հայտերը: Որպես պատճառաբանություն կրկին նշվել է այն հավանականությունը, որ այդ զենքերը կարող են օգտագործվել Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ուենցող ռազմական գործողությունների ժամանակ:
«Rheinmetall»-ի գլխավոր տնօրեն Արմին Պապերգերը տեղեկացրել է, որ «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) դեմ պայքարում 10 «Leopard» կորցնելուց հետո Թուրքիան դիմել է իրենց՝ այդ տանկերի համար պաշտպանական համակարգեր գնելու խնդրանքով: Այս պահին գերմանական ընկերության և թուրքական կողմի միջև նշյալ պայմանագրերի հետ կապված բանակցությունները շարունակվում են: Պապերգերը տեղեկացրել է նաև, որ Թուրքիայում հիմնվելիք գործարանում «Rheinmetal»-ը պատրաստվում է արտադրել իր մշակած «Hard Kili» անվամբ պաշտպանական համակարգերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |