Միջազգային07:29, 19 Ապրիլ 2017
Լյուքսեմբուրգի և Իտալիայի արտգործնախարարներ. «Այս պահին Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ»

Եվրոպացի նախարարները դեմ են արտահայտվել Թուրքիայի եվրաինտեգրմանը: «Deusche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո նոր սահմանադրությամբ և ավելի բռնատիրական կարգով Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) անհնար է:
Ասսեմբլոն նշել է նաև, որ ԵՄ ընդլայնման գործընթացն այս պահին գործնականում սառեցված է և Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը պաշտոնապես ավարտին հասցնելը կամ դադարեցնելը այս պահին քննարկման ենթակա չէ:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Էրդողանն անում է ամեն հնարավորը, որպեսզի այրի Եվրոպայի հետ կապող բոլոր կամուրջները: Ասսեմբլոն նկատել է տվել, որ Թուրքիայի բնակչության շուրջ 50 տոկոսը դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, և ընդգծել, որ ԵՄ-ն չի կարող անտեսել այդ 50 տոկոսի կարծիքը:
Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայում կատարվող ներդրումների 65 տոկոսը գալիս է եվրոպական երկրներից: Նա կարծիք է հայտնել, որ որպես Թուրքիայի կարևորագույն առևտրական գործընկեր՝ ԵՄ-ն պետք է Էրդողանի դեմ օգտագործի իր տնտեսական ուժ:
Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն ևս հայտարարել է, որ այս պահին Թուրքիայի եվրաինտեգրումը հնարավոր չէ: Նա նշել է, որ ներկայումս հարցը դրված է քննարկման, և եթե Թուրքիայում կրկին վերականգնվի մահապատժի մասին օրենքը, ապա Թուրքիան այդ քայլով մեծ չափով կհեռանա ԵՄ-ից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |