Միջազգային12:40, 11 Ապրիլ 2017
Ռուս զբոսաշրջիկները փոխում են դեպի Թուրքիա ամրագրված ուղևորությունների ժամկետները

Մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ սկսել են փոփոխել դեպի Թուրքիա նախապես ամրագրված տուրերի ժամկետները: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տնօրեն Մայա Լոմիձեն:
Պատճառն այն է, որ Ռուսաստանի քաղաքացիներին անհանգստացրել են երկու երկրների միջև չարտերային թռիչքների չեղարկման հավանականության մասին խոսակցությունները:
Լոմիձեն տեղեկացրել է, որ ամառային արձակուրդների համար նախապես կատարված ամրագրումների 50 տոկոսի դեպքում նախապատվություն է տրվել Թուրքիային:
Հիշեցնենք, որ «Sputnik»-ի աղբյուրներից մեկը, ում անունը չի հրապարակվում, ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի հետ չարտերային թռիչքները կարող են դադարեցվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |