Միջազգային14:35, 11 Ապրիլ 2017
Hürriyet. Ֆրանսիայի նախագահի 4 թեկնածուները Թուրքիայի նկատմամբ բացասական են տրամադրված

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Թուրքական «Hurriyet» պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից 4-ը միտված չեն զարգացնելու հարաբերություններ Թուրքիայի հետ: Բացի դրանից նրանք աջակցություն չեն ցուցաբերում Թուրքիայի Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու գործընթացին:
Մասնավորապես Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ և նախագահի թեկնածու Մարին Լե Պենը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բացասական է արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ: Նա մի քանի անգամ շեշտել է, որ դեմ է Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրված փախստականների վերաբերյալ համաձայնագրին:
Լե Պենը խստորեն քննադատել է Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին և Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելին Թուրքիային ենթարկվելու համար:
Լե Պենի մրցակից Էմմանուել Մակրոնը նույնպես դրական չի տրամադրված Թուրքիայի նկատմամբ: Նա ԵՄ-ին կոչ էր արել «դռները փակել» Թուրքիայի առջև:
Թուրքիայի նկատմամբ դրական տրամադրված չէ նախագահի թեկնածու Ֆիյոն Ֆրանսուան, ով 2007-2012թթ զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը: Նա ևս ասել է, որ Թուրքիայի բանակցությունները ԵՄ-ի հետ չեն կարող հաջողությամբ պսակվել: Համարում է, որ Թուրքիայի անդամակցությունը թե ԵՄ-ի և թե Ֆրանսիայի համար ցանկալի չէ:
Իսկ ահա Ֆրանսիայի նախագահի թեկնածուների շարքում հայտնված Ժան Ժուկ Մելանշոն չափազանց կոշտ դիրքորոշում ունի Թուրքիայի նկատմամբ: Բացի այն, որ նա դեմ է Թուրքիայի և ԵՄ-ի միջև ընթացող բանակցություններին, նա նաև իր աջակցությունն է հայտնել, որ եվրամիությունը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) հանի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |