Հոդված09:50, 31 Մարտ 2017
«Եփրատի վահան» օպերացիան ավարտվել է ոչ թե Թուրքիայի, այլ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի որոշմամբ

Թուրքական «Birgun» պարբերականի սյունակագիր Իբրահիմ Վարլըն Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի տարածքում իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության իրական արդյունքների մասին հոդված է հրապարակել:
Հոդվածում Վարլըն հակադարձում է թուրքական իշխանություններին, որոնք վերոնշյալ ռազմագործողության ավարտից հետո հայտարարեցին, թե օպերացիան հաջողված էր:
Նա զարմանքը հայտնելով՝ թուրքական իշխանությունների հայտարարությունները որակում է որպես հեքիաթ և բերում մի քանի վիճակագրական տվյալներ: Յոթ ամիս առաջ սկսված այդ օպերացիային մասնակցել է 3.000 թուրք զինվոր: «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և քրդական ուժերի հետ մարտերում սպանվել է 71 զինվոր, իսկ 245-ը վիրավորվել են: Թուրքիայի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը այդ ընթացքում կորցրել է 600 զինվոր:
Անդրադառնալով գործողություն բուն նպատկաներին՝ հոդվածի հեղինակը արձանագրում է հետևյալը. «Թուրքիան Սիրիայում ունեցել է 3 նպատակ.
1. ԻՊ-ին Թուրքիայի սահմաններից հեռացնել,
2. խոչընդոտել Սիրիայի քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժեր» (ԺՊՈւ-YPG)-ին պատկանող կանտոնների միավորմանը
3. Սիրիայի ներսում ստեղծել անվտանգության գոտի:
Այս 3 նպատակներից Թուրքիան կիսով չափ միայն մեկն է կարողացել իրականցնել, այն էլ փաստորեն ոչ թե իր միջոցներով այլ՝ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման:
Բացի դրանից ասվում է, որ Թուրքիայի համար չափազանց բացասական հանգամանք է, որ ԺՊՈՒ-ն իր հարաբերություննները թե Ռուսաստանի և թե ԱՄՆ-ի հետ ավելի է ուժեղացրել: Եվ այդ առումով ԺՊՈՒ-ն հանդիսանում է երկու գերտերությունների դաշնակիցը տարածաշրջանում:
Վերլուծելով մի շարք հանգամանքներ՝ նա գալիս է այն եզրահանգման, որ «Եփրատի վահան»-ը ավարտվել է ոչ թե Թուրքիայի, այլ Ռուսաստանի և ԱՄՆ-ի որոշմամբ:
Գործողության ավարտը վերլուծաբանը պայմնավորում է այն հանգամանաքով, որ թե Ռուսաստանը և թե ԱՄՆ-ն չէին ցանկանում, որ Թուրքիան առաջ շարժվեր դեպի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաք: Ի դեպ, վերջինիս ուղղությամբ շարժվելու ցանկություն էին հայտնել Թուրքիայի իշխանությունները, քանի որ ըստ իրենց դա նույնպես անվտանգության հարց էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |