Միջազգային10:35, 29 Մարտ 2017
Քուրդ գործիչը մեղադրել է Թուրքիային՝ սիրիական հարցի լուծմանը խոչընդոտելու մեջ

Քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ- PYD) Ֆրանսիայի ներկայացուցիչ Հալիթ Իսան Թուրքիային ուղղված մեղադրանքներ է հնչեցրել: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Իսան նշել է, որ Թուրքիան, Սաուդիան Արաբիան և Կատարը փորձում են խաթարել սիրիական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված հանդիպումներն ու խնդրի շուրջ ձեռք բերվող պայմանավորվածությունները:
Անդրադառնալով Ժնևում տեղի ուենցած հանդիպումներին՝ Իսան մասնավորապես ասել է. «Երբ մեծ երկրները Սիրիայում խաղաղ քաղաքական լուծում ձեռք բերելու վերաբերյալ որևէ որոշում են ընդունում, ակտիվանում են դրան խորընդոտող տարածաշրջանային արմատական ուժերը: Խոսքը մասնավորապես Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի մասին է»:
ԺՄԿ ներկայացուցիչը ընդգծել է, որ Սիրիայում անհրաժեշտ է այնպիսի լուծում գտնել, որը կպաշտպանի այնտեղ ներկայացված բոլոր ժողովուրդների շահերը, այլ ոչ թե միայն այս կամ այն կրոնի կամ աղանդի ներկայացուցիչների շահերը:
«Մոզաիկան միմյանցից տարբեր տարրերի համատեղ գոյությունն է: Իսկ Թուրքիան նման բան չի ցանկանում: Թուրքիայի նախագահն իրեն համարում է «մուսուլման եղբայրների» խալիֆը: Ուշադրություն դարձրեք Եվրոպային ուղղված նրա վերջին հայտարարություններին», - ասել է Իսան:
Հիշեցնենք, որ PYD-ն հայտնի է որպես Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) սիրիական թևը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |