Միջազգային12:11, 29 Մարտ 2017
NTV. MİT-ը լրտեսում է Գերմանիայում գործող գյուլենականներին

Թուրքիայի և Գերմանիայի միջև նոր սկանդալ է հասունանում, որը կարող է ավելի լարել երկու երկների բարդ հարաբերությունները:
Թուրքական «NTV» լրատվական ծառայությունը, վկայակոչելով գերմանական զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված լուրերը, գրում է, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) լրտեսել է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած համայնքի՝ Գերմանիայում գործող կառույցները ու դրանց հետ առնչություն ունեցող անձանց:
Ըստ այդ տեղեկությունների՝ MİT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը, Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կալին է հանձնել մի թղթապանակ, որի մեջ ներառված են եղել ավելի քան 300 անձանց, մոտ 200 միության, դպրոցների և նմանատիպ հաստատությունների տվյալներ՝ հասցեներ, հեռախոսահամարներ, անգամ անձնական լուսանկարներ:
Կալը թղթապանակի մասին տեղեկացրել էր Գերմանիայի կառվարությանը, դաշնային անվտանգությանը:
Նշվում է, որ գերմանական իշխանությունները ցուցակում ներառված թուրքերին զգուշացրել են, որ MİT-ը հետևում է իրենց՝ նշելով, որ նրանք Թուրքիա կամ թուրքական ներկայացուցչություններ այցելելու դեպքում կարող են խնդիրներ ունենալ:
Հիշեցնենք, որ նախորդ ամիսներին նույնպես լուրեր էին հայտնվել գերմանական մամուլում առ այն, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները հետևում են Գերմանիայում գործող գյուլենականների կառույցներին: Ըստ այդ լուրերի՝ լրտեսական գործունեություն էին ծավալել Թուրքիայի կառավարությանը կից կրոնական հարցերով վարչության Թուրք-իսլամական միության իմամները, որոնք Անկարային հետախուզական տվյալներ են հանձնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |