Միջազգային07:49, 21 Մարտ 2017
Քրդերը Բելգիայում կոչ են անում դեմ քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

Բրյուսելում քրդերը Նովրուզի տոնի կապակցությամբ միտինգ են անցկացրել, որտեղ կոչ են արել դեմ քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հավաքի մասնակիցները հիմնականում եղել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) համակիրները:
Նովրուզի կապակցությամբ նմանատիպ հանրահավաք է անցկացվել նաև Հոլանդիայի Հաագա քաղաքում, որտեղ նույնպես կոչ է արվել «ոչ» ասել Թուրքիայում ապրիլի 16-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Նշվում է, որ հավաքին մասնակցել է մոտ 200 քուրդ: Նրանք քրդերի առաջնորդ ու PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի նկարներով պաստառների ուղեկցությամբ երթ են անցկացրել Հաագայի փողոցներով:
Մարտի 18-ին էլ քրդերը ցույց էին անցկացրել Թուրքիայի հետ լարված հարաբերություններ ունեցող մեկ այլ եվրոպական երկրում` Գերմանիայում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարաբերությունները եվրոպական մի շարք երկրների հետ լարվեցին այն բանից հետո, երբ այդ երկրները արգելեցին թուրք քաղաքական գործիչներին իրենց տարածքում ապրող թուրքերի շրջանում քարոզարշավ անցկացնել: Մինչ այժմ թուրք քաղաքական գործիչների քարոզչական այցերը արգելել են Գերմանիան, Ավստրիան, Բելգիան, Դանիան, Հոլանդիան, Շվեյցարիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |