Միջազգային13:57, 21 Մարտ 2017
Թուրքիան հայտարարել է Գերմանիայում նախատեսված քարոզչական միջոցառումները չեղարկելու մասին

Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) արտասահմանում ընտրական գործընթացը համակարգող կենտրոնը հայտարարել է Գերմանիայում նախատեսված քարոզչական միջոցառումների չեղարկման մասին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության որևէ անդամ ապրիլի 16-ին Թուրքիայում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Գերմանիայի թուրքերի շրջանում քարոզչական միջոցառում չի իրականացնելու:
Հայտարարարությունից ժամեր առաջ էլ ԱԶԿ-ի` Հոլանդիայի քարոզարշավի պատասխանատու Մուսթաֆա Ասլանը տեղեկացրել էր Հոլանդիայում քարոզչական միջոցառումների չեղարկվելու մասին: Ասլանը նշել էր, որ Ամստերդամի կողմից Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին վայրէջքի թույլտվություն չտրվելու ու ընտանեկան ու սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Քայայի արտաքսվելու հետևանքով առաջացած ճգնաժամի պայմաններում Հոլանդիայում որևէ միջոցառում չի իրականացվելու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիան և Նիդերլանդները խոչընդոտել էին մի շարք թուրք քաղաքական գործիչների՝ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ այս երկրներում քարոզարշավ իրականացնելու փորձերը: Գերմանիան նաև սահմանադրական դատարանի մակարդակով արգելել է իր երկրում թուրք քաղաքական գործիչների նմանատիպ ցանկացած գործունեություն:
Ավելին, Գերմանիան իր աջակցությունն է հայտնել նաև Հոլանդիային, որի կառավարությունը նույն արգելքն էր սահմանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայաի համար՝ վերջինիս արտաքսելով երկրից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |