Միջազգային08:35, 17 Մարտ 2017
Չավուշօղլուն՝ Հոլանդիայի հետ ճգնաժամի մասին. «Միայն ներողություն խնդրելը բավարար չի լինի»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է թուրք-հոլանդական ճգնաժամին: Ելույթ ունենալով թուրքական «Habertürk» լրատվականի եթերում՝ Չավուշօղլուն Հոլանդիայի «Ազատություն» կուսակցության (PVV) առաջնորդ Գիրթ Ուիլդերսին մեղադրել է օտարազգիներին, իսկ ամենից շատ՝ մուսուլմաններին և իսլամին դեմ լինելու մեջ:
«Նա իսկական ֆաշիստ է, այլ կերպ բնութագրել հնարավոր չէ», -հավելել է թուրք նախարարը՝ պնդելով, որ Ուիլդերսը ոտնահարում է եվրոպական արժեքները և դեմ է նաև Եվրամիությանը:
Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ նախընտրական շրջանում Հոլանդիայի առաջատար կուսակցությունների որդեգրած քաղաքականությունը էապես չի տարբերվում Ուիլդերսի գաղափարախոսությունից:
«Նրանք ասում են, թե Թուրքիայի արտգործնախարարը կարող է գալ մեզ մոտ, այցելել մեր թանգարանները, բայց չի կարող հանդիպել թուրքերի հետ: Ինչ է նշանակում՝ չի կարող հանդիպել թուրքերի հետ հանդիպել: Սա ինչպե՞ս կբնութագրեք, միթե՞ ֆաշիստական մոտեցում չէ: Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ֆաշիստական ժամանակաշրջանում, այսպես չի եղել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն անդրադարձել է նաև ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայաին Նիդերլանդներում ցուցաբերված վերաբերմունքին: Նա հիշեցրել է, Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանից ընդամենը 30 մետր հեռավորության վրա Քայաին կանգնեցրել է Հոլանդիայի ոստիականությունը և թույլ չի տվել ներս մտնել: Չավուշօղլուի կարծիքով՝ այս զարգացումների պատճառով առաջացած կոնֆլիկտը հասարակ ներողության միջոցով հարթել հնարավոր չի լինի:
«Անհրաժեշտ է , որ պատժվեն անմիջական մեղավորները: Պետք է հետաքննություն սկսել ոստիկանների, անգամ ՏԻՄ ղեկավարների դեմ: Մենք դիմել ենք ՄԱԿ-ին՝ ընդդեմ Հոլանդիայի կառավարության: Խախտվել են Վիեննայի պայմանագրի 10 դրույթները: Այդ խախտումների համար պատասխան պետք է տրվի», -հավելել է թուրք նախարարը:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր էին մեկնել թուրք նախարարների Մևլութ Չավուշօղլուն և Ֆաթմա Քայան: Սակայն նրանց թույլ չէր տրվել անգամ վայրէջք կատարել երկրի տարածքում: Այնուհետև ցամաքային ճանապարհով Հոլանդիա մուտք գործած Քայան արտաքսվել էր երկրից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |