• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 03:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:50, 16 Մարտ 2017

ԵԽԽՎ-ում կրկին կքննարկվի Թուրքիային մոնիտորինգի ենթարկելու հարցը

ԵԽԽՎ-ում կրկին կքննարկվի Թուրքիային մոնիտորինգի ենթարկելու հարցը

Ապրիլի վերջին Ստրասբուրգում կկայանա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստը: Թուրքական «Hürriyet» թերթի թղթակից Սեդաթ Էրգինի հոդվածի համաձայն՝ նիստի ընթացքում քվեարկության կդրվեն 3 զեկույցներ, որոնց հաստատման դեպքում Թուրքիայում կրկին կարող է վերսկսվել մոնիտորինգի գործընթացը:

Նշված զեկույցները նախապատրաստվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից: Դրանցից մեկը վերաբերում է Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և այդ փոփոխություններին ուղղված շատ խիստ քննադատություններ է պարունակում: 30 էջանոց այս զեկույցում հանձնաժողովը Թուրքիայում ակնկալվող փոփոխությունները բնութագրել է որպես «վտանգավոր հետընթաց քայլ՝ սահմանադրական ժողովրդավարական ավանդույթներում»:

Մարտի 10-11-ին Վենետիկում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ  հաձնաժողովը հրապարակել է ևս 2 զեկույց՝ Թուրքիայի դատաիրավական համակարգի և մամուլի ազատության սահմանափակող օրենքի ուժ ունեցող որոշումների վերաբերյալ: Այս զեկույցները ևս զերծ չեն Թուրքիային ուղղված քննադատություններից:

Վենետիկի հանձնաժողովը (պաշտոնական անվանումը՝ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով) ստեղծվել է 1990թ. և համարվում է իրավունքի և ժողովրդավարության ոլորտում ամենահեղինակավոր և անկախ եվրոպական կառույցը: Հանձնաժողովին անդամակցում են 61 երկրներ, այդ թվում՝ նաև Եվրոպայի սահմաններից դուրս (Կանադա, լատինամերիկյան երկրներ):Վենետիկի հանձնաժողովի որոշումներն ու զեկույցները պարտադրող ուժ չունեն, բայց դրանք շատ հեղինակավոր խորհրդի նշանակություն ունեն  և որոշիչ դեր կարող են խաղալ այս կամ այն հարցում Եվրոպայի դիրքորոշումների ձևավորման գործում:

Թուրքիան 1996-2004թթ. ենթարկվել է մոնիտորինգի՝ ժողովրդավարական մեխանիզմներից հեռանալու պատճառով: Ներկայումս, փաստորեն, երկիրը կրկին կանգնած է մոնիտորինգի գործընթացի վերսկսման վտանգի առաջ: Թուրքիայում մոնիտորինգի վերսկսման հարցը ԵԽԽՎ-ում քվեարկության էր դրվել նաև 2017թ. հունվարի 23-ին: վեարկությանը մասնակցած 1Ք81 պատգամավորից 94-ը կողմ էր քվեարկել առաջարկին, իսկ 68-ը՝ դեմ, սակայն առաջարկը չընդունվեց, քանի որ գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ էր, որ կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների 2/3-ը:

Հավելենք, որ ԵԽԽՎ-ում մոնիտորինգի գործընթացը գործարկվել  է 1993թ. և նպատակ ունի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներում հեշտացնելու անցումը արևմտյան ժողովրդավարական չափանիշներին: Ներկայումս ԵԽԽՎ մոնիտորինգ է իրականացնում Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
12:16, 10 սեպ
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Թուրքիան ցավակցել է Սուդանին
13:41, 03 սեպ
Թուրքիան ցավակցել է Սուդանին

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}