Միջազգային09:46, 14 Մարտ 2017
Ռյուտեն՝ Թուրքիայի որոշման մասին. «Նոր պատժամիջոցները այնքան էլ վատը չեն»

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն արձագանքել է Թուրքիայի կառավարության կողմից հոլանդիայի դեմ սահմանված պատժամիջոցներին: Ռյուտեն մասնավորապես նշել է, որ իրականում իր երկիրն ավելի շատ բարկանալու պատճառներ ունի և տարօրինակ է, որ նման պայմաններում Թուրքիան է Հոլանդիայի դեմ պատժամիջոցներ սահմանում:
Թուրքական «Haberler» լրատվակայքի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի կառավարության նիստի ժամանակ հաստատված պատժամիջոցները, Հոլանդիայի վարչապետի կարծիքով, «այնքան էլ վատը չեն»:
Նշենք, որ թուրք - հոլանդական ճգնաժամի ֆոնին Նիդերլանդների դեմ Թուրքիայի կառավարության կողմից սահմանված պատժամիջոցները հրապարակվել էին երեկ՝ կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշի կողմից:
Դրանք են.
1. Թուրքիան թույլ չի տա երկիր մուտք գործել Նիդերլանդների դեսպանին, ով այս պահին արձակուրդում է և գտնվում է Թուրքիայի սահմաններից դուրս: Նրա վերադարձը կարգելվի այնքան ժամանակ, քանի դեռ Հոլանդիան չի կատարել Թուրքիայի պահանջները:
2. Երկու երկրների միջև կդադարեցվեն բարձրաստիճան դիվանագիտական հարաբերությունները՝ այնքան ժամանակ, մինչև Հոլանդիան փոխհատուցի իր արարքի համար:
3. Պաշտոնական այցով Թուրքիա ժամանել պատրաստվող հոլանդացի դիվանագետների այցը կարգելվի: Թուրքիան կարգելի դիվանագիտական թռիչքները այնքան ժամանակ, մինչև Հոլանդիան փոխհատուցի իր արարքի համար:
4. Թուրքիայի ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) կառաջարկվի լուծարել ԹԱՄԺ-ի և Հոլանդիայի խորհրդարանի միջև բարեկամության խմբի թուրքական մասը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |