Միջազգային08:30, 14 Մարտ 2017
Համաշխարհային մամուլի անդրադարձը թուրք-հոլանդական ճգնաժամին

Համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են թուրք-հոլանդական հարաբերություններում ծագած լարվածությանը: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ միջազգային մամուլում տեղ են գտել հետևյալ մեկնաբանությունները.
Բրիտանական «The Times»-ը մեղադրել է Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեին: Վերջինս, ցանկանալով ցույց տալ, որ կարող է կոշտ վերաբերմունք դրսևորել Թուրքիայի նկատմամբ, դրանով իսկ անուշադրաբար աջակցել է Գերտ Վիլդերսի նախընտրական արշավին (Վիլդերսը հայտնի է իր խիստ հակամուսուլմանական հայացքներով- խմբ.):
Ֆրանսիական «Le Monde» թերթը գլխավոր լուրով անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացրած նախընտրական հանրահավաքին: Աղբյուրը նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը քննադատության է ենթարկվում այդ հանրահավաքը թույլատրելու համար:
Երկու երկրների միջև ծագած ճգնաժամն իր արձագանքն է գտել նաև հոլանդական մամուլում:
«Der Telegraph» թերթն իր գլխավոր էջում հրապարակել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է Ռոտերդամում տեղի ունեցած ցուցի ժամանակ ոստիկանական շունը կծում թուրք լրագրողին: Լուսանկարը ուղեկցվել է «Այստեղ տերը մենք ենք» մեկնաբանությամբ:
Ամերիկյան «New York Times» թերթը տեսակետ է հայտնել, որ Թուրքիայի և Հոլանդիայի միջև առաջացած ճգնաժամի պատճառով լրջորեն խաթարվում են Թուրքիա-Եվրոպա հարաբերությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |