Միջազգային14:06, 13 Մարտ 2017
Haberler. Թուրքիան կարող է պատժամիջոցներ կիրառել Հոլանդիայի դեմ

Թուրք-հոլանդական լարված հարաբերությունների այս շրջանում թուրքական լրատվամիջոցներում քննարկվում է, թե պաշտոնական Անկարան ինչ պատժամիջոցներ կարող է կիրառել Հոլանդիայի դեմ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Անկարան կարող է դիվանագիտական և քաղաքական պատժամիջոցներ կիրառել:
Նշվում է, որ Թուրքիայի և Հոլանդիայի միջև լուրջ համագործակցություն կա հետախուզության ոլորտում: Եվ այդ առումով Թուրքիան կարող է որոշ սահմանափակումներ մտցնել: Բացի այդ Թուրքիայի Ադանա քաղաքում տեղեկայված են Հոլանդիայի «MIM-104 Patriot» ՀՕՊ համակարգերը, և հոլանդացի պաշտոնյաները պարբերաբար այցեր էին կատարում այնտեղ: Նշվում է, որ առաջացած լարվածության պատճառով նմանատիվ այցերը որոշ ժամանակով կարող են այլևս տեղի չունենալ:
Ըստ թուրքական աղբյուրի` հնարավոր է, որ պաշտոնական Անկարան նույնիսկ իր օդային տարածքը փակի Հոլանդիայի բոլոր ռազմական և լյուքս կարգի ինքնաթիռների համար:
Ու չնայած երկու երկրների միջև առկա լարվածությանը, Թուրքիան պատժամիջոցների չի կիրառի թուրք-հոլանդական առևտրատնտեսական հարաբերություններում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածություն է առաջացել այն բանից հետո, երբ Ռոտերդամ քաղաքում չեղարկվել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում: Ռոտերդամի քաղաքապետարանը նշել էր, որ այն դահլիճի սեփականատերը, որտեղ պիտի ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց: Բայցի այդ հոլանդական իշխանությունները իրենց երկրից արտաքսել էին Թուրքիայի ընտանեկան և սոցիալական քաղաքականության հարցերով զբաղվող նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային:
Հավելենք նաև, որ Թուրքիայում Հոլանդիայի դեսպանությունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է չմեկնել Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |