Միջազգային13:09, 09 Մարտ 2017
Հոլանդացի քաղաքական գործիչը՝ Չավուշօղլուին. «Հեռու մնա մեր երկրից»

Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում չեղարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ տեղի ունենալիք «Այո սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հանրահավաքը:
Թուրքական «Milliyet» պարբերականը, հղում անելով հոլանդական «ANP» լրատվական գործակալությանը, նշում է, որ որպես չեղարկման պատճառ Ռոտերդամի քաղաքապետ Ահմեթ Էբութալիբ նշել է այն փաստը, որսրահի սեփականատերը հրաժարվել է տարածք տրամադրելուց:
Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի էլ` ավելի վաղ Հոլանդիայում Չավուշօղլուի կողմից քարոզարշավ իրականացնելու դեմ արտահայտվել էր Հոլանդիայի «Ազատություն» կուսակցության ղեկավար Գեերթ Վիլդերսը: Նրա կուսակիցները Հաագայում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ընթացքում ցուցապաստառների վրա թուրքերեն և հոլանդերեն գրված է եղել «Հեռու մնա, սա մեր երկիրն է»:
Վիլդերսը լրագրողների հետ ասել էր, որ իրենք թույլ չեն տա, որպեսզի թուրք նախարարները Հոլանդիայում Թուրքիայի ներկայիս վարչակազմի համար քարոզչություն անեն: Նա նաև ցանկություն է հայտնել, որ թուրք նախարարները մինչև ապրիլի 16-ը Հոլանդիայում հայտարարվեն «անցանկալի անձինք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |