Միջազգային11:36, 06 Մարտ 2017
Guardian. Թուրքիայում մամուլի ազատության վիճակը վատթարանում է

Բրիտանական «Guardian» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր և սյունակագիր Փիթեր Փրեսթոնը քննադատական հոդված է գրել Թուրքիայի մամուլի ազատության իրավիճակի մասին:
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի` հոդվածում հեղինակը նշում է, որ Թուրքիայում մամուլի ազատության վիճակը գնալով վատթարանում է:
Հեղինակը նախ հիշատակում է, որ վերջերս բրիտանացի լրագրող Ժերեմի Քորբինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մասին սոցմեդիայում գրառում էր կատարել և դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
Նշյալ որոշումը ծայրահեղ համարող մարդկանց, հոդվածագիրը կոչ է արել իրենց հայացքն ուղղել նաև Թուրքիայում մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումներին:
«Արդեն ակնհայտ է, որ նախագահ Էրդողանն ամբողջ ուժը կենտրոնացնում է իր ձեռքում»,- նշում է Փրեսթոնը: Ըստ նրա՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունները նշում են, որ Թուրքիայում անազատության մեջ է գտնվում ավելի քան հարյուր լրագրող:
Նրանք նաև արձանագրում են, որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո մամուլի նկատմամբ ճնշումներն ավելի են ուժեղացել և ավելացել:
Նշվում է, որ մամուլի ազատությունն այն ոլորտն է, որտեղ Թուրքիան առավել հաճախ է քննադատության ենթարկվում ԱՄՆ-ի ու Եվրամիության (ԵՄ) կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |