Միջազգային08:56, 24 Փետրվար 2017
Գերմանացի պաշտոնյաները դեմ են, որ Էրդողանը հանրահավաք անցկացնի իրենց երկրում

Գերմանիայում չեն ցանկանում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական հանրաքվեին նվիրված հանրահավաք անցկացնի իրենց երկրում:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ Հյուսիսային Ռեհն Վեստֆալիա նահանգի Ներքին գործերի նախարար Ռալֆ Յագերը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը պետք է կանխի Գերմանիայում նմանատիպ հանրահավաքների կազմակերպումը:
«Այստեղ գործող խոսքի ազատությունը չի կարող չարաշահվել հանուն այնպիսի սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի, որը սահմանափակում է հիմնարար իրավունքները և վերականգնում է մահապատիժը: Պետք է թույլ չտալ, որ Թուրքիայի ներքաղաքական լարվածությունը Գերմանիա ներմուծվի»,-ասել է նա:
Գերմանացի այլ պաշտոնյաներ ևս դեմ են արտահայտվել Գերմանիայում նմանատիպ ցույցերի անցկացմանը: Նրանց շարքում է Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով պատասխանատու ծագումով թուրք Այդան Օզօղուզը:
Նա նշել է, որ 2008 և 2014թթ Էրդողանը Գերմանիայում բազմամարդ ցույցեր է կազմակերպել, սակայն չպետք է թույլ տալ, որ դա դառնա սովորություն:
Թուրքական կայքը Գերմանիայի այս դիրքորոշումը «երկերեսանիություն» է անվանել, քանի որ Գերմանիայի իշխանությունները «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) թույլ են տալիս ցույց կազմակերպել Քյոլնում, ինչպես նաև աջակցում են «FETÖ»-ին, բայց Էրդողանի հավաքը «խոչընդոտելու» կոչով արշավ են իրականացնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |