Տարածաշրջան13:09, 17 Փետրվար 2017
Թուրքական կայք. «Սիրիացի փախստականները Հայաստանում ամենաանկեղծ ընդունելությանն են արժանանում»
Հայաստանը իր բնակչության համեմատ ամենաշատ սիրիացի փախստական ընդունած 3-րդ երկիրն է աշխարհում: Այս մասին գրում է թուրքական «İlerihaber» լրատվակայքի թղթակից Սերհան Քայըրը՝ «Հայաստան. Աշխարհում իրենց տեղը գտնել չկարողացող սիրիացիներին գրկաբաց ընդունած երկիրը» վերանգրով իր հոդվածում:
Հեղինակը գրում է, որ ընդամենը 3 մլն բնակիչ ունեցող և աշխարհի աղքատ երկրներից մեկը համարվող Հայաստանը սիրիական պատերազմի սկզբից՝ 2011թ. հետո ընդունել է շուրջ 17.000 փախստականի: Այսպիսով, Հայաստանի յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է ընկնում 6 փախստական: «Սիրիացի փախստականները, ովքեր հայ ազգին հիշեցնում են իր ողբերգական անցյալի մասին, Հայաստանում ամենաանկեղծ ընդունելության են արժանանում»- ասված է հոդվածում:
«Իր սահմանափակ նյութական միջոցներով Հայաստանի կառավարությունը լայնամասշտաբ օգնություն է ցուցաբերում սիրիացի փախստականներին: Բացի անվճար բժշկական օգնությունից՝ սիրիացի փախստականների երեխաները հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը Հայաստանի դպրոցներում: «Որդեգրիր մի ընտանիք» նախագծի շրջանակներում յուրաքանչյուր սիրիացի ընտանիք մեկ հայ ընտանիքի աջակցությամբ փորձում է հարմարվել Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքին: Հայաստանում փախստականներին ընտելանալու և նոր կյանք սկսելու համար միկրովարկեր են տրամադրվում»,- գրում է Քայըրը:
Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը եվրոպական երկրների համեմատ մեկ տասնորդական մասն է կազմում, իսկ գործազրկությունը երկրում 17 տոկոսի է հասնում: Բայց չնայած դրան, երկիրը ամեն կերպ ջանում է նպաստավոր պայմաններ ստեղծել այստեղ ապաստանած սիրիացիների համար:
«Մինչ օրս գաղթականներին ցուցաբերած օգնության համար Հայաստանը որևէ օտար երկրից կամ միջազգային կառույցից աջակցություն չի ստացել: ԱՄՆ-ում գտնվող հայկական սփյուռքին պատկանող հասարակական կազմակերպությունների ջանքերով այս տարի անցկացված արշավների շնորհիվ մինչ օրս 1.2 միլիոն դոլարի օգնություն է հանգանակվել: Սիրիացի փախստականների համար ապահով ապաստան դարձած Հայաստանը, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում է ջանքեր թափել նրանց կյանքը հեշտացնելու համար»,- եզրափակում է հեղինակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |