• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 05:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:18, 17 Փետրվար 2017

«The Economist»-ը սարսափեցնող է համարում ռուս-թուրքական արագ մերձեցումը

«The Economist»-ը սարսափեցնող է համարում ռուս-թուրքական արագ մերձեցումը

Բրիտանական «The Economist» ամսագիրն անդրադարձել է ռուս-թուրքական արագ զարգացող հարաբերություններին: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի փոխանցմամբ՝  ամսագրի վերջին համարում տեղ է գտել «Ռուս-թուրքական մերձեցումը կարող է վնասակար լինել» հոդվածը:

Վերլուծաբանը նախ հիշեցրել է երկու երկրների միջև առկա պատմական հակասությունների ու պայքարի, ինչպես նաև՝ դեռ ոչ այնքան վաղ անցյալում առկա խնդիրների մասին: Խոսքը մասնավորապես 2015թ. նոյեմբերին թուրքական ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով երկկողմ հարաբերություններում առաջացած լարվածության, փոխադարձ մեղադրանքների ու կիրառված պատժամիջոցների մասին է:

Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած այս ամենին՝ ռուս-թուրքական հարաբերությունները հանկարծ սկսեցին արագորեն կարգավովել, իսկ համագործակցությունը՝ էլ ավելի ընդլայնվել: Հիշեցվում է, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի, ինչը 5 անգամ ավել է նախկին ցուցանիշից:

«Մինչ ամերիկացի և եվրոպացի դիվանագետները կողքից դիտում են՝ դեկտեմբերին զինադադար ձեռք բերվեց Հալեպում, որտեղ ընթացող պատերազմում ներգրավված են երկու կողմն էլ: Իսկ հաջորդ ամսվա համար նախատեսվեց դադարեցնել ռազմական գործողությունները ողջ Սիրիայում:

Այն շրջանում, երբ հակամարտությունը հասել էր իր գագաթնակետին, Պուտինն ու Էրդողանը փոխադարձաբար մեղադրում էին միմյանց՝ «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ: Իսկ հիմա երկու տիրակալները Սիրիայիում  համատեղ օդային հարվածներ են հասցնում ԻՊ-ին»,- ասվում է հոդվածում:

Բրիտանական թերթն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ անգամ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը թուրք ոստիկանի կողմից չկարողացավ խաթարել երկկողմ  կարգավորվող  հարաբերությունները: «The Economist»-ը «սարսափեցնող» է համարում ռուս-թուրքական մերձեցման արագությունն  ու մասշտաբները:

«Սակայն այս երկու հզոր մարդիկ տարբեր ու միմյանց հակասող ակնկալիքներ ունեն: Էրդողանն հւոյս ունի, որ Պուտինի հետ իր հարաբերությունները կստիպեն Արևմուտքի իր դաշնակիցներին՝ գնալ զիջումների, իսկ Պուտինը ցանկանում է թուլացնել Թուրքիան, որին համարրում է ՆԱՏՕ-ի ամենաթույլ օղակը: Երկուսից մեկին հիասթափություն է սպասվում», - եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
12:16, 10 սեպ
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Թուրքիան ցավակցել է Սուդանին
13:41, 03 սեպ
Թուրքիան ցավակցել է Սուդանին

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}