Միջազգային12:21, 16 Փետրվար 2017
Ամենաաղտոտված օդն ունեցող 10 եվրոպական քաղաքներից 8-ը Թուրքիայում են

Թուրքիայի ութ քաղաքները տեղ են գտել ամենաաղտոտված օդն ունեցող եվրոպական երկրների տասնյակում: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը» (ԱՀԿ - WHO) 2016թ. եվրոպական երկրներում օդի աղտոտվածության վերաբերյալ զեկույց է հրապարակել:
«WHO»-ի համաձայն՝ 1 խորանարդ մետր օդում 10 միկրոգրամ վնասակար արտանետումների առկայությունը չափազանց վտանգավոր է առողջության համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաաղտոտված օդ ունեցող եվրոպական երկիրը Մակեդոնիայի Տետովո քաղաքն է, որտեղ 1խմ. օդում պարունակվում են 81 միկրոգրամ վնասակար արտանետումներ:
Այս ցանկում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Թուրքիայի Բաթման և Հաքքարի քաղաքները, որտեղ օդի աղտոտվածությունը կազմում է 67 միկրոգրամ /խմ: Հինգերորդ հորիզոնականում Բոսնիա և Հերցոգովինայի Թուզլա քաղաքն է (65մկգր/խմ):
Ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների տասնյակում տեղ են գտել նաև Թուրքիայի Գազիանթեփ (66 մկգր./խմ), Սիիրթ (61 մկգր/խմ), Աֆիոն (60մկգր/խմ), Քարաման (57մկգր/խմ), Իգդիր (54մկգր/խմ) և Սպարտա (52մկգր/խմ) քաղաքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |