Միջազգային08:09, 13 Փետրվար 2017
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ծրագրում են կրկին բանակցություններ անցկացնել Սիրիայի հարցով

Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ), Թուրքիան և Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև ևս մեկ հանդիպում կազմակերպելու համար:
«CNNturk» լրատվամիջոցի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մասնակցելով ռուսական «НТВ» հեռուստալիքով հեռարձակվող «Итоги недели» հաղորդմանը:
Նա տեղեկացրել է նաև, որ բանակցությունները կրկին կանցկացվեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում`փետրվարի 15-16-ին:
Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև կայացած նախորդ հանդիպումը կայացել էր Աստանայում հունվարի 23-24-ին:
Նշվում է, որ այս անգամ էլ երաշխավորող երկրները լինելու են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Լավրովը նաև հայտնել է, որ ծրագրվող հանդիպմանը հրավիրվել են ԱՄՆ-ի և Հորդանանի իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ-ում Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Ստեֆֆան դե Միստուրան: Ղազախստանի արտգործնախարարությունը արդեն իսկ կողմերին ուղարկել է հրավերները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |