Միջազգային12:09, 09 Փետրվար 2017
Թուրքիան, Ռուսաստանը և այլ երկրներ համատեղ զորավարժություն կանցկացնեն

Փետրվարի 10-ին Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ), ԱՄՆ-ն, Պակիստանը, Մեծ Բրիտանիան և Չինաստանը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ Պակիստանում անցկացնելու են «Aman-2017» անվամբ ռազմածովային համատեղ զորավարժություններ: Տեղեկություն կար, որ նշյալ զորավաժությանը մասնակցելու է 8 երկիր:
«Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, հղում անելով ռուսական ռազմական աղբյուրներին, հայտնում է, որ զորավարժությունն անցկացվելու է Կարաչի քաղաք-նավահանգստում, որտեղ գտնվում է Պակիստանի ռազմածովային ուժերի համար նախատեսված ռազմաբազան:
Ռուսաստանի կողմից զորավարժության ժամանակ օգտագործվելու է «Североморск» հակասուզանավային ռազմանավը: Աղբյուրը չի նշվում, թե ինչ ռազմանավերով է զորավարժությանը ներկայացված լինելու Թուրքիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Լրացուցիչ արտոնություններ են սահմանվել, որոնք կտրվեն միայն «THY»-ի կողմից իրականացվող չվերթների համար։

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Մայիսի 19-ին Թուրքիայից, Սիրիայից և Հորդանանից բաղկացած համակարգող ստորաբաժանումները սկսել են իրենց ծառայությունը Սիրիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |