Միջազգային12:26, 06 Փետրվար 2017
Ալբանացի դիվանագետ. «Թուրքիան մեր դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է Բալկաններում»

ՄԱԿ-ում Ալբանիայի նախկին ներկայացուցիչ Աբդի Բալեթան խոսել է թուրք-ալբանական հարաբերությունների, Բալկաններում Թուրքիայի ազդեցության, ինչպես նաև գյուլենականների դեմ պայքարի մասին:
Ըստ «Turkiyegazetesi» թերթի կայքի՝ նա նշել է, որ այժմ Ալբանիայի համար Բալկաններում որպես դաշնակից և ռազմավարական գործընկեր հանդիսանում է Թուրքիան: Եվրոպայում Ալբանիայի դաշնակիցը Գերմանիան է, իսկ ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ն:
Բալեթան նշել է, որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո շատ բան է փոխվել: Մասնավորապես փոխվել են Թուրքիայի հայացքները քաղաքականության և տնտեսության նկատմամբ: Եվ այդ առումով այժմ մեծ տարբերություն կա «հին և նոր Թուրքիաների միջև»:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և վերջինիս վարած քաղաքականությանը՝ ասել է.
«Այսօր նա է Թուրքիան և նա է ներկայացնում այդ երկիրը: Նա գիտի, թե ինչն է այդ երկրի համար լավ»:
Խոսելով հուլիսի 15-ից հետո Թուրքիայի ներսում Էրդողանի վարած քաղաքականությունից, ՄԱԿ-ում Ալբանիայի նախկին ներկայացուցիչը ասել է. «Եթե Էրդողանն այս գործընթացը ավարտին հասցնի և ամբողջապես պայքարի, նա ինձ համար Աթաթուրքից հետո Թուրքիայի ամենաուժեղ դեմքը կմնա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |