Միջազգային09:01, 04 Փետրվար 2017
Փարիզում զինված հարձակում կատարած անձի անձնագրում Թուրքիայի վիզաներ են հայտնաբերվել

Փարիզի հանրապետական դատախազ Ֆրանսուա Մոլիսը մանրամասներ է հրապարակել Լուվրում տեղի ունեցած վերջին զինված հարձակման վերաբերյալ: «CNN Türk» -ի տեղեկացմամբ՝ դեպքի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մոլիսը տեղեկացրել է, որ նախօրեին Լուվրում հերթապահ զինվորների վրա երկու մաչետեով հարձակում կատարած տղամարդը Եգիպտոսի քաղաքացի է, 29 տարեկան: Նրա անձնագրում հայտնաբերվել են 2015 և 2016թթ. Թուրքիայի մուտքի արտոնագրեր:
Հայտնի է դարձել նաև, որ նա Ֆրանսիայի մուտքի արտոնագրի համար դիմում է ներկայացրել 2016թ. հոկտեմբերի 30-ին՝ Դուբայում Ֆրանսիայի հյուպատոսարանում: Նոյեմբերի 8-ին նրան մեկամսյա մուտքի արտոնագիր է տրվել: Իսկ Փարիզ է ժամանել հունվարի 26-ին:
Հիեշեցնենք, որ փետրվարի 3-ին զույզ մաչետեներով զինված անձը հարձակվել էր Լուվրի թանգարանի ստորին հարկի առևտրի կենտրոնում հերթապահող 4 ոստիկանների վրա՝ բացականչելով «Ալլահու աքբար»: զինվորներից մեկը թեթև վիրավորվել էր, իսկ ինքը՝ հարձակվող, ծանր վիրավորում էր ստացել մյուս զինվորների բացած կրակից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |