Միջազգային08:21, 01 Փետրվար 2017
«Մերկելի` Թուրքիա կատարելիք այցը նպատակն է հաղթահարել 2 երկրների միջև ստեղծված լարվածությունը».Yeni Akit

«2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ու Անգլիայի վարչապետ Թերեզա Մեյի այցերից հետո 3-րդ կարևոր պաշտոնական այցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելինն է»,- նկատել է տալիս թուրքական «Yeni Akit» թերթի կայքը` ավելացնելով, որ այցի նպատակը վերջին շրջանում 2 երկրների հարաբերություններում առաջացած լարվածության թոթափումն է լինելու:
Մերկելը նախ այցելելու է Թուրքիայի խորհրդարան, ապա հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպումների ժամանակ թուրքական կողմն օրակարգ է բերելու ՆԱՏՕ-ում ծառայող բարձրաստիճան թուրք զինվորականների թեման, որոնցից 40-ը Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրել: Նրանց անունները կապվում են Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած կազմակերպությունների (FETÖ) անդամ լինելու մեջ:
Քննարկվելու է դարձյալ գյուլենականների հետ ասոցացվող ու Թուրքիայում հետախուզվող թուրք դատախազներ Զեքերյա Օզի և Ջելալ Քարայի հարցը, որոնք թուրքական կողմի պնդմամբ ապաստանել են Գերմանիայում:
Թուրքիայում դատական հետապնդումների ենթարկվելու պատճառով Գերմանիայում ապաստանած ու քաղաքացիություն ստացած հայտնի թուրք լրագրող «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի թեման նույնպես դուրս չի մնա օրակարգից:
Ըստ աղբյուրի` թուրքական կողմի պահանջների համատեքստում օրակարգ կբերվի նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) Գերմանիայում գտնվող 4.500 ներկայացուցիչների գործը:
Հանդիպումների ժամանակ կխոսվի նաև սահմանադրական փոփոխությունների վերրաբերյալ Թուրքիայում ապրիլին սպասվող հանրաքվեի և Գերմանիայում սեպտեմբերին կայանալիք համապետական ընտրությունների մասին:
Սպասվում է, որ Մերկելը անհանգստություն է հայտնելու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների ձերբակալությունների կապակցությամբ և հորդորելու է քրդական հարցը լուծելու համար կրկին հաշտեցման գործընթաց սկսել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |