Միջազգային11:00, 01 Փետրվար 2017
Նոր մանրամասներ Մեծ Բրիտանիա-Թուրքիա ռազմարդյունաբերական պայմանագրի վերաբերյալ

Հայտնի են դարձել Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմարդյունաբերական համագործակցության նոր մանրամասներ։
«CNN Türk»-ի փոխանցմամբ` բրիտանական «BAE Systems» ընկերությունը և ռազմատիեզերական արդյունաբերությամբ զբաղվող թուրքական «TUSAŞ» (Turkish Aerospace Industries) ընկերությունը նախօրեին ստորագրված պայմանագրի համաձայն համատեղ կզբաղվեն թուրքական «TF-X» ռազմական ինքնաթիռների արտարդրությամբ:
Երկու պետությունների կողմից հովանավորվող պայմանագրի շրջանակներում թուրք և անգլիացի ինժեներները ինքնաթիռի դիզայնի մշակմանն և ընդհանուր կատարելագործմանն ուղղված աշխատանքներ կկատարեն, ինչպես նաև՝ միմյանց կօգնեն տեխնոլոգիական և տեխնիկական սպասարկման ոլորտում: Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու որոշումից հետո այս նախագիծն առաջին քայլն է երկու երկրների հարաբերություններում:
Պայմանագրի արժեքի վերաբերյալ տարբեր աղբյուրներում տարբեր տեղեկություններ են նշվում: Սակայն հայտնի է, որ նախագծի առաջին էտապի համար կառանձնացվի շուրջ 117 միլիոն եվրո: «HaberTürk»-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ մյուս փուլերի հետ մեկտեղ նախագծի ընդհանուր արժողությունը կկազմի շուրջ 7 միլիարդ եվրո: Արդյունքում Թուրքիայի զինված ուժերը կհամալրվեն 250 «TF-X» ինքնաթիռով:
Ենթադրաբար 20 տարի տևողությամբ նախագծի ավարտին Թուրքիան հնարավորություն կստանա վաճառելու սեփական արտադրության ռազմական ինքնաթիռները: Բացի այդ, Թուրքիան կունենա նաև «TF-X» ինքնաթիռների ծրագրային կոդերը և այդ ինքնաթիռների արտադրության մեջ մասնագիտացված ինժեներներ: Ինքնաթիռի առաջին նախատիպը պատրաստ կլինի 2023թ., իսկ առաջին թռիչքը կկատարվի 2030-ին:
Հիշեցնենք, որ կողմերի միջև ռազմարդյունաբերական համագործակցություն նախատեսող պայմանագիրը կնքվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ հունվարի 28-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |