Միջազգային08:38, 25 Հունվար 2017
Դամասկոսը պահանջում է փակել թուրք-սիրիական սահմանը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23-24 տեղի են ունեցել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ:
Թուրքական «Birgun» լրատվական կայքը, լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքին հղումով, գրում է, որ պաշտոնական Դամասկոսը երաշխավոր պետություններին է ներկայացրել իր տեսակետն ու առաջարկները:
Ըստ տեղեկության՝ սիրիական կողմը հետևյալ 4 առաջարկն է ներկայացրել. զինադադար մեկ տարի ժամկետով, փակել թուրք-սիրիական սահմանը, տարանջատել խաղաղությունն ընդունող զինյալ խմբերին մյուսներից և համատեղ պայքարել «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների դեմ:
Աստանայի բանակցություններին մասնակցել են Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Սիրիայի իշխանության ներկայացուցիչը:
Թուրքիայի պահանջով Աստանա չեն հրավիրվել Սիրիայի քրդական ուժերը (Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն (PYD) և նրա զինված ուժերը՝ YPG), որոնց թուրքական կողմն ընկալում է որպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) տարրեր: Իսկ PYD/YPG-ն էլ ի պատասխան հայտարարել է, որ չի ճանաչելու բանակցություններում ձեռք բերված որոշումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |