Հասարակական09:09, 25 Հունվար 2017
Թուրքիան կոռուպցիայի ընկալման վարկանիշային աղյուսակում նահանաջել է 9 հորիզոնականով

«Transparency International»-ի հակակոռուպցիոն կենտրոն միջազգային հասարակական կազմակերպությունը հրապարակել է 2016 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսը:
Թուրքական «Doğu» լրատվական գործակալության տեղեկացնում է, որ Թուրքիան նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 աստիճանով: 2016 թվականի վարկանիշային աղյուսակում Թուրքիան 41 միավորով 176 երկրների շարքում զբաղեցրել է 75-րդ տեղը:
Եվրամիության երկրների ցուցանիշների հետ համեմատությամբ Թուրքիան նույնքան միավոր ունի, որքան Բուլղարիան, որը ԵՄ-ում այդ ցուցանիշով վերջինն է: G20-ի երկրների շարքում 13-րդն է: Իսկ ահա Արևելյան Եվրոպայի և Կոնտրոնական Ասիայի երկրների շարքում 4-րդն է Վրաստանից, Մոնտենեգրոյից և Սերբիայից հետո:
Առաջատար եռյակում են Դանիան, Նոր Զելանդիան և Նորվեգիան: Ամենակոռումպացված երկրներն են ԿԺԴՀ-ն, Հարավային Սուդանը և Սոմալին:
«Transparency International»-ի նախագահ Օյա Օզարսլանի կարծիքով Թուրքիայի հետընթացը պայմանավոված է մի շարք պատճառներով: «Վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում որևէ զարգացումների բացակայություն, խնդրի առնչությամբ տեղական և միջազգային կառույցների զգուշացումների անտեսում, թափանցիկությունից և արդյունավետ կառավարման ընկալումից օր օրի էլ ավելի հեռացում»:
Կազմակերպությունը վարկանիշային աղյուսակը կազմում է հաշվի առնելով մասնագետների, հասարակական կազմակերպությունների հարցումները և հասանելի վիճակագրական տվյալները: Գնահատում ըկատարվում է 0-ից (կոռումպացված) մինչև 100 (կոռուպցիայի բացակայություն) բալային համակարգով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |