• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 08:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված09:01, 23 Հունվար 2017

Մահչուփյանը Թուրքիայի կրթական համակարգի զարգացման համար օրինակ է բերել Հայաստանի փորձը

Մահչուփյանը Թուրքիայի կրթական համակարգի զարգացման համար օրինակ է բերել Հայաստանի փորձը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, լրագրող և հոդվածագիր ազգությամբ հայ Էթյեն Մահչուփյանը «Մահվան վախը և ազգայնականությունը» հոդվածում անդրադարձել է Թուրքիայի կրթական համակարգի իսլամականացված լինելուն` նշելով, որ Թուրքիան կարիք ունի ստեղծագործական կրթական համակարգի:

Մահչուփյանն այս բնագավառում որպես օրինակ բերել է Հայաստանը` ներկայացնելով այստեղ գործող «Թումո» կենտրոններն ու UWC միջազգային քոլեջը:

Թուրքական «Karar.com» լրատվական կայքում հրապարակած հոդվածում Մահչուփյանը նշում է, որ գլոբալիզացիան առաջին հայացքից ձեռնտու է մեծ պետություններին, քանի որ նրանք դրա միջոցով կարողանում են մեծացնել իրենց ազդեցության գոտիները: Սակայն, ըստ հեղինակի, այսօր գլոբալիզացիայի ձգտող մեծ պետությունները Մերձավոր արևելքում հրահրած քաոսը չեն կարողանում կառավարել: Իսկ այստեղի փոքր երկրներից դուրս եկած որոշ մարդիկ (ահաբեկիչները-խմբ.) կարողանում են խախտել մեծ ուժերի կողմից պահպանվող աշխարի անդորրը:

«Եթե ասենք, որ այս նոր իրավիճակը փոքրերի համար միայն հակամարտությունների ու պատերազմների տեսանկյունից է օգտակար, սխալված կլինենք, քանի որ այսօր փոքր երկրների առջև խաղաղության և կայունության շնորհիվ մեծ հորիզոններ են բացվում: Մեր օրերում ամենաշատ խոչընդոտներով շրջապատված երկրներից մեկը Հայաստանն այս տեսանկյունից հետաքրքիր օրինակ է: Իր շուրջ գրեթե ոչ մի վստահելի բարեկամ չունեցող, Ռուսաստանից չափից ավելի կախում ունեցող, երերուն տնտեսությամբ, պակասող բնաչկությամբ, ժողովրդավարության մշակույթի մեջ շատ բացթողումներ ունեցող մի հասարակություն…

Սակայն աշխարհում գոյություն ունեցող 16 UWC (United World Colleges) քոլեջներից մեկը Հայաստանի Դիլիջան քաղաքում է»:

Մահչուփյանը շեշտել է, որ Դիլիջանի դպրոցում միջազգային անգլերեն լեզվով բարձրորակ կրթություն է ստանում աշխարհի 73 երկրից մոտ 200 աշակերտ, որոնցից 6-ը Թուրքիայից են:

Այնուհետև հոդվածագիրն անդրադարձել է Հայաստանում գործող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին` նշելով, որ այստեղ 12-18 տարեկան երեխաները տարբեր ոլորտներում ստեղծագործական միտքը զարգացնող կուրսեր են անցնում:

«Երեխաների աշխատանքները ու նախագծերը աջակցություն են ստանում կենտրոնի կողմից և դուրս բերվում միջազգային հարթություն: Կարիք չկա ավելացնելու, որ ամեն տարի այստեղ են այցելում բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ ու արվեստի գործիչներ` իրենց մասնակցությունը բերելով նրանց աշխատանքներին»,- նկատել է տալիս Մահչուփյանը` ավելացնելով, որ կրթական այս փնտրտուքը Հայաստանի շնորհը չէ: Ըստ նրա՝ լավ են օգտագործվում հզոր սփյուռքի միջազգային մակարդակի կապերը:

Իրեն թուրքական հասարակության անդամ համարող հայ հեղինակը, ավարտելով հոդվածը, գրում է. «Թուրքիան փոքր երկիր չէ: Մյուս կողմից եթե նույնիսկ օբյեկտիվորեն ապագայի մեծ ներուժ ունենք, բայցևայնպես նորը կառուցելու հարցում մեծ թերություններ ունենք: Քանզի մենք դեռևս վախենում ենք ազատ քաղաքացուց և ապրում ենք օրինակելի քաղաքացու երազանքով:

…Մեր դպրոցները կիսանդրիներով (Աթաթուրքի-խմբ.), մարշերով, ու կրոնականացված հերոսներով են առանձնանում:

«Ստեղծագործական կրթությունից» վախեցող «ազգայնական կրթությունը» ինչ գաղափարախոսական հենք էլ ունենա, միևնույնն է արդյունքը չի փոխվելու:

Եվ սրանից 100 տարի հետո էլ դեռ առօրեական կլինի հարցնելը` ինչու՞ հետ մնացինք»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}