Միջազգային13:59, 23 Հունվար 2017
ԵԽԽՎ-ում Թուրքիայի վերաբերյալ հատուկ նիստի առաջարկը մերժվել է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում անցկացված քվեարկությամբ մերժվեց Թուրքիայի վերաբերյալ հատուկ նիստ գումարելու առաջարկը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 181 պատգամավորի մասնակցությամբ անցկացված քվեարկության ընթացքում 94 պատգամավոր կողմ է քվեարկել, 68 պատգամավոր՝ դեմ, ևս 19-ը ձեռնպահ է մնացել: Առաջարկի հաստատման համար անհրաժեշտ էր, որ կողմ քվեարկի պատգամավորների 2/3-ը: Այսպիսով, Թուրքիան ժամանակավորապես ազատվեց կրկին մոնիտորինգի ենթարկվելու հեռանկարից:
Աղբյուրի հավաստմամբ՝ «Թուրքիայի ժողովրդավարական կառույցների գործունեությունը» խորագրով հատուկ նիստի չեղարկումը հնարավոր դարձավ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ակտիվ ջանքերի շնորհիվ:
Նշենք, որ Թուրքիան ԵԽԽՎ-ում ներկայացնում են 18 պատգամավոր, որոնցից 11-ը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչներ են, իսկ մյուսները՝ երեք առաջատար ընդդիմադիր կուսակցություններից: Սակայն, հայտնի է, որ առաջիկա ամիսների ընթացքում այս թեման ԵԽԽՎ-ում կրկին կարող է օրակարգ բերվել:
ԵԽԽՎ քաղաքական հարցերի և մոնիտորինգի հանձնաժողովները դեռևս 2016թ. դեկտեմբերի 15-ին դիմում էին ներկայացրել՝ 2017թ. հունվարի 23-27-ին Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ լիագումար նիստում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները որպես «հապշտապ օրակարգային թեմա» քննարկելու առաջարկով:
Եթե այս առաջարկն ընդունվեր, Թուրքիայի վերաբերյալ նիստում քննարկման էր դրվելու «Եվրաինտեգրման գործընթացից բխող պարտականությունների չկատարման համար» 1996-2004թթ. Թուրքիայում կիրառված մոնիտորինգի գործընթացի վերսկսման
հարցը:
Հավելենք, որ ԵԽԽՎ-ում մոնիտորինգի գործընթացը գործարկվել է 1993թ. և նպատակ ունի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներում հեշտացնելու անցումը արևմտյան ժողովրդավարական չափանիշներին: Ներկայումս ԵԽԽՎ մոնիտորինգ է իրականացնում Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |