Միջազգային09:06, 19 Հունվար 2017
Եվրախորհրդարանի նորընտիր նախագահ. «Թուրքիայում խոսքի ազատություն չկա»

Եվրախորհրդարանի (ԵԽ) նորընտիր նախագահ Անտոնիո Տայանին հանդես է եկել Թուրքիայի մասին հայտարարությամբ: Նա նշել է, որ Թուրքիայում խոսքի ազատություն գոյություն չունի: Միաժամանակ Տայանին կողմ է արտահայտվել Թուրքիա-Եվրամիություն բանակցությունների դադարեցմանը: Թուրքական իշխանամետ «Akşam» թերթի կայքը ԵԽ նորընտիր նախագահի խոսքերը բնութագրել է որպես «սկանդալային»:
Նշենք նաև,որ անցյալ ամիս «EurActiv» կայքին տված մի հարցազրույցի ժամանակ Տայանին ասել էր. «Թուրքիան Եվրամիության կարևոր գործընկերն է, սակայն վերջին զարգացումները ինձ մտահոգում են: Եթե Անկարան ցանկանում է Եվրամության գործընկերը լինել, ապա պետք է հարգի օրենքի գերակայության, խոսքի ազատության սկզբունքը, իր քաղաքացիների հիմնարար իրավունքները: Եվրախորհրդարանի դիրքորոշումը շատ հստակ է. Բանակցությունները պետք է սառեցված մնան այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան վերջ չի տվել բռնություններին»:
Աղբյուրը հիշեցնում է նաև, որ 2015թ. ապրիլին Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից առաջ էլ Տայանին հետևյալ մեկնաբանություններ էր արել. «Ցեղասպանությունը ցեղասպանություն է: Այն տեղի է ունեցել: Մենք կարող ենք հասկանալ, որ սա Թուրքիայի համար զգայուն թեմա է: Սակայն մենք էլ Եվրոպայի անունից պայքարում ենք մարդու իրավունքների, մարդու պատվի պաշտպանության համար և դա մեր հիմնական սկզբունքներից, առաջնայնություններից մեկն է:
Այսինքն, մենք սա Թուրքիային դեմ գնալու համար չենք անում: Հրեաների ցեղասպանության առումով էլ նույն մոտեցումը ցուցաբերեցինք, ինքնաքննադատություն դրսևորեցինք: Դա մեր պատմությունն է: Հազարավոր հայեր էլ սպանվեցին: Եվ դա էլ մարդկության պատմության մի մասն է: Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ ոքի օգուտ չի տա: Դա պատմության մի մասն է և ակնհայտ իրողություն է: Մենք դատապարտում ու պատժում ենք ոչ թե այսօրվա, այլ 100 տարի առաջվա Թուրքիային: Մենք Թուրքիայի թշնամին չենք»,-ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |