Միջազգային14:01, 18 Հունվար 2017
«New York Times»-ի թղթակցին արգելվել է մուտք գործել Թուրքիա

Ամերիկյան «New York Times» թերթի թղթակցին չի թույլատրվել մուտք գործել Թուրքիա: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ հունվարի 17-ին Լոնդոնից Ստամբուլի Աթաթուրք օդանավակայան ժամանած ամերիկացի լրագրող Ռոդ Նորդլանդին առանց որևէ մեկնաբանության արգելել են անցնել մաքսային կետից:
«New York Times» թերթի՝ թեմայի վերաբերյալ հրապարակած տեղեկության համաձայն՝ 150-ից ավելի երկրներում որպես թղթակից գործունեություն ծավալող Նորդլանդը դեռևս դեկտեմբեր ամսին աշխատանքային այցով եղել է Թուրքիայում: «Նորդլանդի՝ Թուրքիա մուտքի արգելքը կառավարության՝ տեղական և օտար մամուլի նկատմամբ հետզհետե սաստկացող ճնշումների մի մասն է», - գրում է թերթը:
Օդանավակայանում ինքնաթիռից իջնելուց հետո ոստիկանությունը Նորդլանդին տեղեկացրել է, որ նա ներառված է ներքին գործերի նախարարության ցուցակում: Լրագրողը հարկադրված է եղել Լոնդոնի մոտակա թռիչքով հեռանալ Թուրքիայից:
Թերթի խմբագիր Դեան Բաքուեթը Թուրքիայի այս քայլը բնութագրել է որպես «անարդար» և «մամուլի ազատությունը ոտնահարող»: Նշվել է նաև, որ սա առաջին դեպքն է, երբ «New York Times»-ի թղթակցի մուտքը Թուրքիա արգելվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արգելվել էր նաև գերմանացի լրագրող Ֆոլքեր Շենքի և ամերիկացի լրագրող Դեյվիդ Լապեսկայի մուտքը Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |