• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 11:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված09:17, 18 Հունվար 2017

«The Guardian»-ի թղթակից. «Թուրքիայում ժողովրդավարությունը արյունաքամ է լինում»

«The Guardian»-ի թղթակից. «Թուրքիայում ժողովրդավարությունը արյունաքամ է լինում»

Բրիտանական «The Guardian» թերթի վերջին համարում անդրադարձ է կատարվել Թուրքիայում տեղի ուենցող ներքին զարգացումներին: Հեղիանակավոր թերթի թղթակից Օուեն Ջոնսը «Այն ամենը, ինչ տեսա Թուրքիայում, ժողովրդավարության դեմ ուղղված հարձակում է» խորագրով հոդվածում պատմում է այդ երկիր կատարած իր այցի մասին:

Անդրադառնալով տասնյակ հազարավոր քաղաքացիների կալանավորմանն ու  մամուլի դեմ կիրառվող ճնշումներին՝ Ջոնսը գրում է. «Արևմուտքն այլևս չի կարող աչք փակել Էրդողանի կիրառած բռնությունների վրա»:

Հեղինակը պատմում է, որ այցելել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ու թերթերի ներկայացուցիչներին, ակտիվիստներին, որոնք շատ ծանր վիճակում են գտնվում:

«Նրանց քաջությունը ոգեշնչող, իսկ  դրությունը մտահոգիչ է»,- գրում է նա:

Բրիտանացի լրագրողը հիշեցնում է, որ Թուրքիայում փակվել է 160 լրատվամիջոց, իսկ 144 լրագրող անազատության մեջ է: Նա անդրադառնում է նաև ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) առաջնորդների և բազմաթիվ անդամների կալանավորման փաստին:

«Թուրքիայի փխրուն ժողովրդավարությունը արյունաքամ է լինում, իսկ արևմտյան երկրները լռում են: Թուրքիայի վիճակը պետք է ազդանշան լինի. ժողովրդավարությունը կարևոր, բայց և շատ խոցելի երևույթ է: Այդ դրությունը մեզ պիտի օգնի գիտակցել, թե որքան դժվարությամբ են ձեռք բերվում իրավունքներն ու ազատությունները և որքան հեշտությամբ են դրանք հետ խլվում ազգային ճգնաժամերից օգտվող ռեժիմների կողմից», - նկատում  է Ջոնսը:

Նա մտավախություն է հայտնում, որ Թուրքիայի օրինակը կարող է ոչ թե մնալ որպես բացառություն, այլ վերածվել ժողովրդավարությունը ոչնչացնելու տարածված մեթոդի:

«Նույնիսկ սոսկ այս հանգամանքը պատճառ է, որպեսզի Թուրքիայի կողքին լինենք: Ո՞վ կարող է իմանալ, թե հաջորդը որ երկիրը կլինի», - եզրափակում է հեղինակը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}