Միջազգային11:45, 13 Հունվար 2017
Ժնևում Կիպրոսի հարցով խորհրդաժողով է անցկացվել

Կիպրոսի հարցով ի վերջո հանրաքվե է անցկացվելու: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կիպրոսի հարցով Ժնևում անցկացվող խորհրդաժողովի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի և Կիպրոսի թուրքական հանրապետության պատվիրակությունների դիրքորոշումները համընկնում են:
«Մի իրականություն կա. Թուրքիայի երաշխիքը Կիպրոսի թուրք բնակչության համար կենսական կարևորություն ունի: Մենք նշել ենք, որ պետք է հաշվի առնել երկու կողմի կարծիքները: Ի վերջո, հանրաքվե է անցկացվելու: Սպասելիքները, որ Կիպրոսի թուրք բնակչությունը ունի Թուրքիայից, մեզ համար չափորոշիչ են»:
Չավուշօղլուի տեղեկացմամբ՝ բանակցությունները կշարունակվեն: Հունվարի 18-ին նախատեսվում է կողմերի ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են տեխնիկական հարցեր: Հետագայում սպասվում են հանդիպումներ նախարարների, ապա վարչապետների մակարդակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |