Միջազգային09:38, 23 Դեկտեմբեր 2016
ԻՊ-ի կողմից մահապատժի ենթարկված թուրք զինվորները մեղադրել են Էրդողանին ու նրա կուսակցությանը (տեսանյութ)

«Իսլամական պետություն» (ԻՊ-IŞİD) ահաբեկչական խմբավորումը ողջակիզել են երկու թուրք զինվորների, ևս երկու զինվոր գնդակահարվել է: Այս դաժան մահապատժի տեսարանները հրապարակվել են սոցցանցերում ԻՊ-ին պատկանող էջերում: Տեսագրությունը բուռն զայրույթ է առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում:
«Twitter»-ում հրապարակված տեսանյութերի մի մասը արդեն հեռացվել է:
Նշենք, որ մահապատժի ենթարկվածները թուրք զինվորներ Սերդար Թաշն ու Ֆեթհի Շահինն են, որոնք ԻՊ-ի կողմից առևանգվել էին 2015թ. սեպտեմբերին: Իսկ գնդակահարվածները Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ենթասպաներ Քըվանչ Քաշըքչըն ու Մուհամեդ Դուրան Քեսքինն են, ովքեր գերեվարվել էին նոյեմբերի 29-ին Էլ-Բաբի Էդ Դանա գյուղի մերձակայքում՝ «Եփրատի վահան» գործողության շրջանակներում:
Հրկիզելուց առաջ ԻՊ-ը ձայնագրել և հրապարակել է թուրք զինվորների ելույթը, որտեղ նրանք իրենց հետ կատարվածի համար մեղադրում են Էրդողանին ու նրա կուսակցությանը:
«Ես դիմում եմ թուրք զինվորներին: Որպեսզի չարժանանաք այն ստորացումներին, որոնց մենք ենք ենթարկվում, լքեք «Իսլամական պետության» տարածքները: Ով թուրք ժողովուրդ, մեզ պատուհասած այս ստորացուցիչ վիճակի պատճառը «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու Թուրքիայի կառավարությունն է: Այս պահին մեր փոխարեն կարող էր լինել նաև ձեր զավակը: Մենք շատ երկար սպասեցինք, որպեսզի մեզ փրկեն, սակայն Թուրքիան իր զինվորներին ոչ մի կարևորություն չտվեց»:
Մյուս զինվորը սահմանափակվում է միայն հետևյալ հայտարարությամբ. «Հեյ Էրդողան, մեր՝ այս վիճակում հայտնվելու, շան օրը ընկնելու պատճառը դու ես»:
Տեսագրությունում զինվորների ելույթից հետո սպառնալիքներ են հնչեցնում ԻՊ-ի 2 զինյալներ, որոնց դեմքերը տեսագրությունում չեն երևում: Ահա նրանց ելույթներն ամբողջությամբ.
«Հեյ Թուրքիա, դուք այրեցիք մուսուլմաններին, Ինջիրլիքը բացեցիք Ամերիկայի առաջ, իսկ այդտեղից օդ բարձրացած ամերիկյան ինքնաթիռները խոցեցին «Իսլամական պետության» զինվորներին: Բոլորիդ վերջը այսպես է լինելու: Դուք մեր եղբայրներին այսպես այրեցիք: Անհավատներ»:
«Ալլահ Աքբար: Մենք մուսուլմանների վրեժն այսպես լուծեցինք: Եթե դուք ձեր զինվորներին չհեռացնեք, նրանց վերջը սա է լինելու: Արդեն պիտի վարժվեք այս տեսարաններին: Դուք ականատես կլինեք, թե ինչպես են նրանք այրվում ու կփակեք ձեր ականջները, որպեսզի նրանց ճիչերը չլսեք: Եթե չլքեք «Իսլամական պետության» տարածքները, այս հողերը ձեր գերեզմանը կդառնան: Դուք կափսոսեք, որ այս հողեր եք ներխուժել: Վաղվա օրն ավելի դաժան է լինելու: Սպասեք: Մենք էլ ենք սպասում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |