Մշակութային13:05, 08 Դեկտեմբեր 2016
Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից երկուսը կվերակառուցվեն

Դիարբեքիրի Սուր շրջանում 2015թ. տեղի ունեցած զինված բախումների հետևանքով մեծ վնաս կրած պատմական կառույցները կվերականգնվեն:
Թուրքական պետական «Andolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը շուրջ 40 մլն լիրա (մոտ 12 մլն դոլար) է տրամադրել՝ Սուրում գտնվող 11 պատմական շինությունների վերակառուցման համար:
Այդ շինությունների ցանկում ընդգրկված են նաև հայկական կաթոլիկ և բողոքական եկեղեցիները, որոնք հատկապես անցյալ տարի մեծ վնաս էին կրել թուրք-քրդական ռազմական գործողություններից: Կաթոլիկ եկեղեցում բախումների ժամանակ ինքնաշեն ռումբ էր պայթեցվել, ինչի հետևանքով ամբողջությամբ ավերվել էին եկեղեցու զանգակատունը, ճակատային պատերը և քահանայատունը:
Վերակառուցման արդյունքում կպահպանվի եկեղեցիների նախնական տեսքը: Այս ուղղությամբ որոշ աշխատանքներ արդեն մեկնարկել են, իսկ ավարտը նախատեսված է 2018-2019թթ.:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։

Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա:

Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |