Միջազգային09:51, 30 Նոյեմբեր 2016
Մերկելը դեմ է ԵՄ-Թուրքիա բանակցություններում նոր թեմատիկ ուղղությունների բացմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք դեմ են Եվրամիություն-Թուրքիա բանակցային գործընթացում նոր թեմատիկ ուղղությունների բացմանը:
Թուրքական «karar» լրատվամիջոցը, հղում անելով գերմանական «Bild» թերթին, նշում է, որ այդ մասին Մերկելը հայտարարել է «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության ժողովի ժամանակ: Նա պահանջել էմ որ նշյալ տեղեկությունը փոխանցվի կուսակցության այն ընտրազանգվածին, որին հետաքրքիր է, թե ինչպիսին է «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության դիրքորոշումը Թուրքիայի եվրաինտեգրման հարցում:
Միաժամանակ Գերմանիայի կանցլերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հորդորել է կյանքի կոչել փախստականների մասին ԵՄ-ի հետ ստորագրած պայմանագրից բխող բոլոր պարտավորությունները:
Հիշեցնենք, որ վերջերս Եվրախորհրդարանը (ԵԽ) հաստատել էր Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները սառեցնելու մասին բանաձևը: Բանաձևն ընդունվել էր 479 կողմ ձայնով: Դեմ էր քվեարկել 37 պատգամավոր, ձեռնպահ՝ 107-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |