• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 17:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:30, 14 Նոյեմբեր 2016

Եվրամիության արտգործնախարարների նիստում կքննարկվի Թուրքիայի հարցը

Եվրամիության արտգործնախարարների նիստում կքննարկվի Թուրքիայի հարցը

Այսօր Բրյուսելում տեղի կուենա Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որի օրակարգում կլինեն նաև Թուրքիայի վերջին ներքաղաքական զարգացումները: Այս մասին տեղեկացնում է «BBC Türkçe»-ն:

Երկօրյա նիստի ընթացքում կքննարկվեն նաև ԵՄ-ՆԱՏՕ փոխհարաբերությունները, Սիրիայի և Ուկրաինայի հիմնահարցերը:

Ակնկալվող նիստի վերաբերյալ ԵՄ պաշտոնակայքում տեղ գտած հայտարարության մեջ ԵՄ-ը խորին մտահոգություն է հայտնել Թուրքիայում  տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ:

Հայտարարության մեջ ծայրահեղ մտահոգիչ են համարվել Թուրքիայում մահապատժի վերականգնման վերաբերյալ քննարկումները, սոցիալական ցանցերի և բազմաթիվ լրատվամիջոցների արգելափակումները, լրագրողների, այդ թվում՝ «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագրի և մի շարք աշխատակիցների ձերբակալման որոշումը, ինչպես նաև՝  երկրի երկրորդ ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահների կալանավորումը:

Հայտնի է դարձել նաև, որ նախարարների նիստում կքննարկվի պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ծավալվող իրադարձությունների պատճառով այդ երկրի եվրաինտեգրման բանակցությունների դադարեցման հարցը: Խնդիրը թեև չի ներառված նիստի պաշտոնական օրակարգում, սակայն ակնկալվում է, որ որոշ նախարարներ նիստի ընթացքում կբարձրացնեն այդ հարցը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նախօրեին հայտարարել էր, որ եթե Թուրքիայում իրավիճակը շարունակի նույնը մնալ, ապա այս երկրի դեմ տնտեսական պատշամիջոցներ կկիրառվեն: Շուլցը շեշտել էր, որ  մահապատժի վերականգնման դեպքում անմիջապես կդադարեցվեն ԵՄ-Թուրքիա բանակցությունները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
12:16, 10 սեպ
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Թուրքիան ցավակցել է Սուդանին
13:41, 03 սեպ
Թուրքիան ցավակցել է Սուդանին

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Թուրքիան ցավակցել է Կատարին իսրայելական հարձակման համար
Թուրքիան ցավակցել է Կատարին իսրայելական հարձակման համար

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}