Միջազգային10:16, 05 Նոյեմբեր 2016
Չավուշօղլուն պատասխանել է վերջին ձերբակալությունների վերաբերյալ ԵՄ-ի քննադատություններին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների ձերբակալությունների պատճառով Եվրամիությունից Թուրքիայի հասցեին հնչող քննադատություններին:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք չեն ընդունում Եվրոպայի կողմից իրենց տրվող օրենքի գերակայության կամ ժողովրդավարության մասին դասերը:
Չավուշօղլուն մեղադրել է Եվրոպային քրդերի ինքնավարության համար Թուրքիայի դեմ պարտիզանական պատերազմ վարող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) աջակցելու մեջ:
«Մինչ այսօր չեմ լսել, որ որևէ մեկը PKK-ին կոչ անի դադարեցնել ահաբեկչական գործողությունները կամ HDP-ին կոչ անի տարածություն պահպանել ահաբեկչության և իր միջև: Ճիշտ հակառակը PKK–ական ահաբեկիչներն ազատորեն զբոսնում են Եվրոպայում ու փող հավաքում:
Ցավոք, ԵՄ երկրների մեծ մասն աջակցություն է ցույց տալից PKK–ին: Այժմ նրանք վեր են կացել և մեզ օրենքի գերակայության ու ժողովրդավարության մասին դասեր են տալիս: Մենք դա չենք ընդունում»,- ասել է Չավուշօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |