Իրավական13:29, 01 Նոյեմբեր 2016
Թուրքիայում մահապատիժը վերականգնելու դեպքում այն կարող է տարածվել Գյուլենի և Օջալանի վրա

Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը մանրամասներ է ներկայացրել մահապատժի մասին հնարավոր իրավական փոփոխությունների կատարելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը: Շենթոփը տեղեկացրել է, որ իրավական կարգավորումներ անելու դեպքում մահապատիժը կարող է տարածվել նաև իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր և առաջնորդ, Իմրալը կղզում այժմ ցմահ բանտարկյալ Աբդուլլահ Օջալանի վրա:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP), առաջարկել է հարցին վերջնական լուծում տալ: «Եթե ժողովուրդը մահապատիժ է ուզում, եթե մահապատժն անհրաժեշտ է և եթե ԱԶԿ-ն պատրաստ է, ապա ԱՇԿ-ն էլ է պատրաստ: Եկեք այս գործը գլուխ բերենք»:
Նշենք, որ Թուրքիայում մահապատիժը վերականգնելու մասին խոսակցությունները սկսվել են հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձից հետո: Մահապատժի վերականգնմանը կողմ է արտահայտվել նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա, անդրադառնալով թեմային, նշել էր. «Հավատում եմ, որ մահապատժի վերականգնման նախագիծը կստանա խորհրդարանի հավանությունը: Իսկ ես կվավերացնեմ այն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |