Տարածաշրջան09:45, 29 Հոկտեմբեր 2016
Թուրիքայի Հանրապետությունը 93 տարեկան է

Թուրքիայում մեկնարկել են հանրապետության հիմնադրման 93 ամյակին նվիրված տոնական մեծամասշտաբ միջոցառումներ: Նախկինում եղել են դեպքեր, երբ այդ միջացառումներն ավարտվել են ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներով:
Շնորհավորական ուղերձով հանդես է գալու երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքական «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ միջոցառումների ժամանակ ոգեկոչվելու է հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի ժամանակ ապստամբների կողմից սպանված քաղաքացիների հիշատակը: Զոհերի հարազատները ներառված են նաև հանրապետության օրվան նվիրված շքերթին:
Google որոնողական համակարգը Թուրքիայի տոնը խորհրդանշող «դուդլ» է տեղադրել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է 1923 թվականի հոկտեմբերի 29-ին քեմալական շարժումը գլխավորած Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, որն էլ դարձավ առաջին նախագահը: Իր տարածքի մեծությամբ (780.576 կիլոմետր քառակուսի) Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 37-րդ տեղը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |