• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 21:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:28, 27 Հոկտեմբեր 2016

Հանդիպել են Թուրքիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները

Հանդիպել են Թուրքիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները

Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների  ժողովից  առաջ Թուրքիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի  ՊՆ ղեկավարներն առանձին հանդիպում են ունեցել: 

Թուրքական  «Mynet» լրատվական կայքը, հղում անելով ռազմական աղբյուրներին, նշում է,  որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է  Սիրիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի մանրամասները: Մասնավորապես խոսվել է Իրաքի Մոսուլ քաղաքում տեղի ունեցող օպերացիայի մասին, որի նպատակն  է քաղաքը մաքրել ԻՊ-ի ահաբեկիչներից:

Նշվում է, որ կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն` ԻՊ- դեմ պայքարի  հիմնական սկզբունքների հարցում: Հանդիպման ժամանակ Թուրքիայի  պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը շեշտել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի  այժմ  ԻՊ-ի վերահսկողության  տակ գտնվող Մոսուլ, Ռաքքա և Թելաֆ քաղաքների  ժողովրդագրական պատկերը խախտվի: Իրենց համաձայնությունն են տվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը և Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ժան  Իվ Լե Դրիանը: 

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Թուրքիայի  կողմից Մոսուլի օպերացիային մասնակցության հարցին:
«Իրաքում կոալիցիայի օդային օպերացիային մասնակցելու հարցում  ոչ մի խոչընդոտ չկա: Մեր ինքնաթիռները պատրաստ են գործելու»,-ասել է Ըշըքը:

Վերջինս նաև զգուշացրել  է, որ Մոսուլից սկսվելու է զանվածային արտագաղթ և գաղթողներն առաջին հերթին շարժվելու են դեպի Թուրքիա: Գաղթի հետևանքով քաղաքական ու սոցիալական մի շարք խնդիրներ են առաջանալու ոչ միայն  տարածաշրջանային երկրների, այլ նաև  Եվրոպայի համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
12:16, 10 սեպ
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Թուրքիան ցավակցել է Սուդանին
13:41, 03 սեպ
Թուրքիան ցավակցել է Սուդանին

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}