Տարածաշրջան07:23, 20 Հոկտեմբեր 2016
Թուրքական կործանիչները հարվածներ են հասցրել Սիրիայի քրդերի դիրքերին. Կան զոհեր

Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակներում Սիրիայի քրդերի դիրքերը ռմբակոծելու մասին:
Ըստ թուրքական կողմի տվյալների` գործողության հետևանքով քրդերի շրջանում կա 160-200 զոհ:
Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի հաղորդմամբ` ԶՈւ-ի հայտարարության մեջ նշվում է, որ երեկ երեկոյան 21:00-ից մինչև կեսգիշեր օդուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) զինված ուժերի` ԺՊՈՒ (Ժողովրդի պաշտպանության ուժեր-YPG)` Հալեպի հյուսիսում գտնվող դիրքերին:
Ռմբակոծվել է ԺՊՈՒ-ի 18 հենակետ, որպես շտաբ կամ զինապահեստ օգտագործվող 9 շինություն ու բազմաթիվ տրանսպորտային միջոցներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները և «Սիրիական ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր խմբավորման զինյալները օգոստոսի 24-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում լայնամասշտաբ գործողություն էին սկսել ԻՊ-ի զինյալների կողմից վերահսկվող սիրիական Ջարաբլուս քաղաքում: Այդ օպերացիան ստացել էր «Եփրատի վահան» անունը: Չնայած, որ Թուրքիային սահմանակից սիրիական Ջերաբլուսը մաքրվել է ԻՊ-ի զինյալներից, այնումամենայնիվ թուրքական ուժերը դեռևս չեն շտապում լքել Սիրիայի տարածքը` գործողություններ իրականացնելով նաև տարածքի քրդական ուժերի դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |