Տարածաշրջան08:57, 20 Հոկտեմբեր 2016
Էրդողանը Թուրքիայի «պատմական տարածքներ» է հռչակել Հալեպը, Բաթումը, Վառնան և այլ բնակավայրեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ռիզեի համալսարանում, ուշագրավ հայտարարություն է արել: Թուրքական «Sabah» թերթի կայքի համաձայն՝ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի «ֆիզիկական և հոգևոր» սահմանների խնդրին:
«Մեր ֆիզիկական սահմաններն այլ են, հոգևոր սահմանները՝ այլ: Որոշները մեզ հարցնում են՝ ինչ գործ ունեք Իրաքի, Սիրիայի, Վրաստանի, Ղրիմի, Ղարաբաղի, Ադրբեջանի, Բալկանների, Հյուսիսային Աֆրիկայի հետ: Բայց այս վայրերից ոչ մեկը մեզ համար օտար չէ:
Թուրքիան պարտավոր է և իրավունք ունի զբաղվելու Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Ղրիմի, Ղարաբաղի, Բոսնիայի և այլ եղբայրական տարածքների հարցերով: Թուրքիան միայն Թուրքիա չէ»,- հայտարարել Էրդողանը:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին օսմանյան մեջլիսի պատգամավորների հրապարակած վերջին հռչակագիրը, որը հայտնի է «Misak -ı Milli» («Ազգային դաշինք» կամ «Ազգային երդում») անվամբ:
1920թ. փետրվարի 17-ին հրապարակված և 6 հոդվածից բաղկացած այդ փաստաթղթի ամբողջ 3 հոդվածը նվիրված էր Առաջին աշխարհամարտից հետո Թուրքիայի սահմանների գծագրմանը:
«Որոշ պատմաբաններ ընդունում են, որ «Ազգային դաշինքի» նկարագրած սահմանների մեջ բացի ներկայիս Թուրքիայից մտնում են նաև Կիպրոսը, Հալեպը, Մուսուլը, Էրբիլը, Քիրքուքը, Բաթումը, Սալոնիկը, Կարջալին, Վառնան և Էգեյան ծովի կղզիները», - հավելել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |