• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 16:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:07, 18 Հոկտեմբեր 2016

Կիբեր հարձակման ենթարկված երկրների մեջ Թուրքիան աշխարհում 3-րդն է

Կիբեր հարձակման ենթարկված երկրների մեջ Թուրքիան աշխարհում 3-րդն է

Թուրքիայի պաշտպանական տեխնոլոգիաների ինժեներական կենտրոնն աշխարհում և Թուրքիայում կատարված կիբեր հարձակումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ զեկույցը վերաբերում է 2016թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին:

Ըստ այդմ՝ նշյալ ժամանակահատվածում ողջ աշխարհում կիբեր հարձակումների թիվը 172 տոկոսով աճել է: Ընդ որում, առավել հաճախ կիբեր հարձակումների թիրախ են դառնում առցանց բանկային ծառայություններ տրամադրող կայքերը:

Թուրքիան եվրոպական տարածաշրջանում տեղի ունեցող վիրտուալ հարձակումների թվով առաջին տեղում է (11.516), նրան հաջորդում են Գերմանիան (4.880) և Ֆրանսիան (3.529):  Իսկ ողջ աշխարհում վիրտուալ հարձակումների թվով Թուրքիան 3-րդն է՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Ողջ աշխարհում տեղի ունեցող կիբեր հարձակումների շուրջ 56 տոկոսի աղբյուրը Չինաստանն է:

Զեկույցն անդրադառնում է նաև այն հանգամանքին, որ հուլիսին Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ վիրտուալ տիրույթը ճանաչվել է օդային, ցամաքային և ջրային տարածքներին զուգահեռ հավելյալ գործողությունների դաշտ: Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները հնարավորություն են ստացել նաև վիրտուալ դաշտում պայմանական զենքերով պատերազմելու:

Այս համատեքստում Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարարության և հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով 2016-2019թթ. գործի կդրվի ազգային կիբեր անվտանգության ստրատեգիան և գործողությունների պլանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է
10:34, 22 օգոս
Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
18:33, 21 օգոս
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը
12:17, 21 օգոս
Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}