Միջազգային08:56, 14 Հոկտեմբեր 2016
Թուրք-իսրայելական հարաբերությունները վերականգնվում են

Թուրքիայի և Իսրայելի միջև կարգավորման գործընթացը շարունակվում է: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ թուրքական կողմը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները այսուհետև կշարունակվեն նաև դեսպանների մակարդակով:
Նախագահ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարայում արդեն հստակեցվել է Իսրայելում Թուրքիայի դեսպանի անունը: «Կարող եմ ասել, որ այս գործընթացն արդեն ավարտվել է: Երբ ժամանակը գա, արտգործնախարարությունը թեմայի վերաբերյալ անհրաժեշտ հայտարարությունը կանի: Կարծում եմ, որ մեկ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում երկու երկրներից դեսպանների նշանակման գործընթացը կավարտվի», - նշել է Քալընը:
Նշենք, որ Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնցը հոկտեմբերի 13-ին այցելել է Ստամբուլ՝ մասնակցելու 23-րդ համաշխարհային էներգետիկ համաժողովին: Իսրայելցի նախարարը հանդիպում է ունեցել թուրք պաշտոնակից Բերաթ Ալբայրաքի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող խնդիրներ:
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները սրվել էին 2010թ. մայիսի 31-ի «Մավի Մարամարա»-ի միջադեպից հետո: Թուրքական նավի վրա հարձակված իսրայելցի զինվորների հետ բախման արդյունքում Թուրքիայի 9 քաղաքացի էր զոհվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |