Մշակութային09:21, 06 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ հայկական շիրմաքարեր են գտնվել

Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Մալքարա շրջանում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ հայկական շիրմաքարեր են գտնվել: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Մալքարայում գտնվող Հյուրրիյեթ պողոտայի բարեկարգման աշխատանքների ժամանակ 8 գերեզմանաքար է հայտնաբերվել: Գրեթե 1.5 մետր մեծությամբ այս տապանաքարերի վրա հայերն գրություններ կան:
Գտածոները բեռնատարով փոխադրվել են հատուկ պահեստ: Մալքարայի փոխքաղաքապետ Ահմեթ Նազիֆ Բալջըն նշել է, որ հնարավոր է՝ տարածքում նաև այլ գերեզմանաքարեր լինեն: Պեղումների ընթացքում գտնված բոլոր հուշարձանները առայժմ կպահվեն տեղի մշակույթի պալատում: Ավելի ուշ, ըստ Բալջըի, գտնված բոլոր տապանաքարերը կհանձնվել հուշարձանների բարձրագույն խորհրդին կամ թանգարանների վարչությանը:
Հյուրրիյեթ պողոտայում աշխատող Նեջդեթ Թեքգյոզը նշել է, որ այդ վայրերում նախկինում հայեր և հույներ են ապրել: Նա նաև գոհունակություն է հայտնել, որ ՏԻՄ մարմիններն անհրաժեշտ հոգատարություն և ուշադրություն ցուցաբերեցին գտնված պատմամշակութային հուշարձանների նկատմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։

Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |