Ցեղասպանություն10:08, 23 Սեպտեմբեր 2016
Հունգարիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձև

Հունգարիան Հայկական հարցում Գերմանիայի պես չի վարվի: Նման տեսակետ է հայտնել Թուրքիա-Հունգարիա խորհրդարանական բարեկամության խմբի նախկին նախագահ, Թուրքիայի հարցերով մասնագետ Թամաս Հեգեդյուսը:
Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ հաջորդ ամիս Հունգարիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում նախատեսվում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը: Ըստ աղբյուրի՝ բանաձև ներկայացրել է «Կանաչների կուսակցությունը», որը 199 հոգանոց խորհրդարանում ներկայացված է 5 պատգամավորով:
Խոսելով խորհրդարանում բանաձևի քննարկման մասին Հեգեդյուսը համոզմունք է հայտնել, որ այն քվեարկության չի դրվի:
«Չեմ կարծում, որ Հայկական հարցում Հունգարիան այնպիսի քայլ կանի, որը նման լինի Գերմանիայում կատարվածի հետ: Հունգարիայում մեծ կուսակցությունները չեն աջակցում պատմական դեպքերը խորհրդարանում քվեարկության դնելուն: Հիմարությունը է հարցին անտեղյակ քաղաքական գործիչների կողմից քաղաքական հարթակում քննարկել և քվեարկության դնել մի հարց, որը դեռևս հարցին քաջատեղյակ պատմաբանների քննության առարական է»:
Հեդեգյուսի կարծիքով՝ երրորդ երկների խորհրդարաններում ցեղասպանության հարցի քննարկումը դրա լուծման համար օգտակար չի լինի, հակառակը՝ ավելի կբարդացնի: Հունգարացի գործիչը համոզված է, որ սա միայն Թուրքիայի և Հայաստանի հարցն է, իսկ արտաքին յուրաքանչյուր միջամտություն ավելի շատ վնասում է, քան օգնում: Նրա կարծիքով՝ հայերը իրենց օգտի համար պետք է ընդունի Թուրքիայի՝ պատմաբանների անկախ հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է կազմված լինի արտասահմանցի պատմաբաններից:
«Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ վարչապետության շրջանում առաջարկել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել: Էրդողանը 2014թ.-ին ցավ հայտնեց այդ դեպքերի ժամանակ սպանվածների համար: Քաղաքական առումով Թուրքիան անհրաժեշտ քայլերը արել է: Հայերի համար էլ օգտակար է այդ քայլերին պատասխանել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քիչ հեռու հայերի մի խումբ էլ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ թուրք ցուցարարների

Հայաստանի պաշտոնյաները և գիտական հանրությունը բազմիցս հայտարարել են, որ հայկական արխիվները բաց և հասանելի են բոլոր հետազոտողների համար:

Սեդաթ Ունալը համոզմունք է հայտնել, որ դա կլինի տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նախաձեռնություն։
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |