• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
06 Հուլիս, 2025
Կիրակի 01:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն08:20, 22 Սեպտեմբեր 2016

Թուրք հոդվածագիր. «Խոստում» ֆիլմը Թուրքիայի համար գլխացավանք է դառնալու»

Թուրք հոդվածագիր. «Խոստում» ֆիլմը Թուրքիայի համար գլխացավանք է դառնալու»

Թուրք հոդվածագիր Ալի Էյուբօղլուն անդրադարձել  Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին: Թուրքական «Milliyet» թերթում հրապարակված հոդվածում Էյուբօղլուն զգուշացնում է, որ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմից հետո «Խոստումը» Թուրքիայի համար մի նոր գլխացավանք է դառնալու:

«Կեսգիշերային ճեպընթաց»  ֆիլմը 1978 թվականին նկարահանել է ռեժիսոր Ալան Փարքերը: Այն հիմնված է իրական փաստերի վրա: Թուրքիայում ազատազրկման դատապարտված ամերիկացի Բիլլի Հեյսի պատմության միջոցով ներկայացվում է Թուրքիայում տիրող ապօրինությունները, բանտային դաժան իրականությունը, բռնությունը և իշխանական ամենաթողությունը: Ֆիլմն արժանացել է 2 Օսկարի:

«Տարիներ շարունակ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմով ենք զբաղվել: Հետո էլ անվեջանալի գլխացավանք դարձան տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին օրինագծերի ընդունումը: Մինչև հիմա էլ զբաղվում ենք այս հարցով…
Հիմա էլ մոտ ժամանակներս մի գլխացավանք էլ կավելանա…»

Կարճ անդրադարձով ներկայացնելով ֆիլմի սցենարը՝ Էյուբօղլուն նշում է, որ ֆիլմում սիրային եռանկյունու պատմությունն ընդամենը պատրվակ է, իսկ հիմնական նպատակը՝ ցույց տալ, որ թուրքերը ցեղասպանության են ենթարկել հայերին:

«Իհարկե, հարցնողներ կլինեն, թե ինչպես եմ նման եզրակացություն արել առանց ֆիլմը դիտելու»,-գրում է թուրք հոդվածագիրը՝ նշելով, որ իրեն այդպես մտածելու տեղիք են տվել նախ ֆիլմի թրեյլերը և երկրորդ՝ ֆիլմի պրոդյուսերների շարքում Քըրք Քըրքորյանի անունը:

Էյուբօղլուն, Քըրքորյանին ներկայացնելով որպես Հայաստանի գլխավոր հովանավոր, գրում է. «Երբ այդ ֆիլմը վարձույթի դուրս գա, այն ժամանակ կտեսնեք, թե թուրքերի թշնամի Քըրքորյանը մահվանից առաջ ինչ գլխացավանք է թողել մեզ»:

Հիշեցնենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են օսկարակիր Քրիստիան Բեյլի, Շառլոթ լը Բոնը և Օսկար Այզեքը:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ
Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:

Թուրքիայում անցկացվում են «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները
Թուրքիայում անցկացվում են «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները

Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}