Միջազգային13:49, 22 Սեպտեմբեր 2016
Թուրքիայում ընթացող զանգվածային ձերբակալությունները շարունակում են քննադատություների ենթարկվել

Իտալիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Լուրա Բոլդրինին քննադատել է Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընթացող զանգվածային ձերբակալությունները:
Ըստ «BBC» լրատվական կայքի թուրքական ծառայության` նա լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, երկրի իշխանությանը և ընդդիմությանը կոչ է արել վերադառնալ իրավական երկրի օրենքներին և մնալ հավատարիմ ժողովրդավարության սզբունքներին:
«Ես թուրք պաշտոնյաներին, այդ թվում նաև ընդդիմությանը կոչ եմ անում հարգանք ցուցաբերել բոլորի իրավունքների նկատմամբ»,-ասել է Բոլդրինին:
Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի իշխանության կողմից մամուլի նկատմամբ գործադրվող ճնշումը, բազմաթիվ ձերբակալությունները, ինչպես նաև դատավորների այլ պաշտոնանկությունները մեծապես մտահոգում են իրենց: Նա զգուշացրել է պաշտոնական Անկարային, որ նման մեթոդները անընդունելի են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |